Քաղաքականություն
Հայտնի է, թե ե՞րբ կհրապարակվեն ԱԺ նախագահի ու հանձնաժողովների նախագահների անունները
Gohar Vardanyan
1 րոպե
345 դիտում
Մինչեւ շաբաթվա վերջ կհրապարակվի ԱԺ նախագահի, հանձնաժողովների նախագահների անուները: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը:
«Կարծում եմ՝ շաբաթվա վերջին վերջնականապես կհասկանանք՝ ով որտեղ կլինի՝ օրենսդիրում, թե գործադիրում: Այնուամենայնիվ նայելու ենք՝ ըստ ունակությունների եւ հմտությունների համապատասխանության, եւ ով որտեղ ավելի օգտակար կլինի:
Տիգրան Ավինյանը հավելել է, որ ԱԺ նախագահի հավանական թեկնածուների անուններ իրենք քննարկել են, մյուս շաբաթ վերջնական պատկերը պարզ կլինի:
Իրական ընդդիմությունը, իմ համոզմամբ, «Իմ քայլը» ֆրակցիայի ներսում է լինելու․ ասաց Ավինյանը։ Նրա խոսքով՝ «88 հոգանոց ֆրակցիայում, որտեղ ներառված են տարբեր քաղաքական հայացքների տեր մարդիկ, չեն կարող չլինել որոշակի բախումներ, քնարկումներ, քննադատություն իրար նկատմամբ, եւ կարծում եմ՝ իրական ընդդիմության խնդիր մենք չենք ունենալու, որովհետեւ «Իմ քայլը» դաշինքի ներսում նմանատիպ քննադատություն լինելու է»:
Հարցին, թե արդյոք «Բարգավաճ Հայաստան» եւ «Լուսավոր Հայաստան» կուսակցություններին տեսնում է ընդդիմության դերում, Տիգրան Ավինյանը պատասխանեց. «Եթե ֆորմալ ըննդիմության մասին է խոսքը, միանշանակ տեսնում եմ, որովհետեւ ակնհայտ է, որ կոալիցիա չի կազմվելու այս 2 կուսակցությունների հետ, եւ հետեւապես նրանք լինելու են ֆորմալ ընդդիմություններ, իսկ թե ինչպիսի ընդդիմություն կլինեն իրականում, ցույց կտա ժամանակը»:
Իսկ թե ինչով է տարբերվելու այս խորհրդարանը նախորդ խորհրդարաններից, Ավինյանն ասաց՝ համոզված է, որ այս խորհրդարանը մաքսիմալ քաղաքական է լինելու. «Այն մարդիկ, որոնք ներկայացված են լինելու խորհրդարանում, քաղաքական մարդիկ են»:
Հարցին, թե իշխանության որ թեւում է հակված գործելու, նա նշեց, որ իր փորձն ավելի համահունչ է գործադիրին, սակայն օրենսդիրում նույնպես, կարծում է, կարող է օգտակար լինել իրենց խմբակցությանը եւ հայ ժողովրդին:
Նմանատիպ հոդվածներ
Մակրոնը ուղերձ է հղել Փաշինյանին
Gohar Vardanyan
1 րոպե
830
Ինչի՞ց է բողոքել Ռոբերտ Քոչարյանը ՄԻՊ-ին
Gohar Vardanyan
1 րոպե
473
Այս րոպեներին բողոքի ակցիա է իրականացվում գերատեսչությունների օպտիմալացման դեմ
Gohar Vardanyan
295
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանն ու Պուտինը ԵԱՏՄ նիստում
Gohar Vardanyan
969
Ավելին Քաղաքականություն բաժնից
Իրանը զգուշացնող հայտարարությամբ, կոչով դիմել է մի շարք պետությունների
1 րոպե
1,158
5.0
Էդ ավտոբուսում կոկորդիլոսագետ կա. Սեյրան Օհանյանի կինը հայտարարությամբ է հանդես եկել
1 րոպե
634
5.0
Մեկնարկում է նոր ծրագիր՝ Ղարաբաղից տեղահանվածների համար․ Թորոսյան
1 րոպե
1,849
3.7
Լավրովը՝ որոշ երկրների Իրանն արագ նվաճելու ծրագրերի մասին
1 րոպե
574