Քաղաքականություն

«Մռութներ ջան,էրեխեք ջան, վաղվանից գնացեք դասի». Փաշինյան՝ ավելի քան 10 օր դասադուլ անող աշակերտներին

«Մռութներ ջան,էրեխեք ջան, վաղվանից գնացեք դասի». Փաշինյան՝ ավելի քան 10 օր դասադուլ անող աշակերտներին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր առավոտյան գնացել էր Չարենցավան՝ հանդիպելու 2 շաբաթից ավելի դասադուլ անող ուսուցիչների, ծնողների, դպրոցի ժամանակավոր պաշտոնակատար Լուսինե Կարապետյանի, ընտրված տնօրեն Աննա Բալյանի եւ կատավարման խորհրդի անդամների հետ: Խոսքը N 3 հիմնական դպրոցի մասին է։ Ծնողները պահանջում են, որ տնօրեն մնա իրենց հին տնօրենը՝ Լուսինե Կարապետյանը: Դպրոցում խորհրդակցություն տեղի ունեցավ խնդիրը ներկայացնող բոլոր կողմերի մասնակցությամբ: Վարչապետը լսելով կողմերին՝ հայտնեց, որ իրավական առումով որեւէ բան փոխել չեն կարող, ուստի Կոտայքի մարզպետի կողմից Աննա Բալյանը պետք է նշանակվի: Մյուս կողմից Փաշինյանը իրավապահ մարմիններից պահանջել է քննել եւ հասկանալ՝ իսկապես եղե՞լ են ճնշումներ խորհրդի անդամների հանդեպ: Վարչապետը դուրս եկավ դպրոցի բակ եւ դիմելով հավաքվածների հայտնեց, որ ընտրության արդյունքները չեղյալ հայտարարելու որեւէ հիմք չկա եւ եթե ճնշումներ եղել են, իրավապահ մարմինները պետք է քննեն: Այսօր երեկոյան, մարզպետն ընտրված տնօրենին կնշանակի, որովհետեւ ուրիշ տարբերակ օրենքով չկա: Որպես վարչապետ, ես չունեմ որեւէ լիազորություն փոխելու որեւէ բան օրենքից դուրս, որովհետեւ տնօրենին ես չեն նշանակում»: Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը հաջորդեցին վանկարկումները՝ «Բալյան հեռացիր»: Փաշինյանը դիմեց աշակերտներին․ «Մռութներ ջան, էրեխեք ջան, վաղվանից նորմալ հաճախեք դասի, որովհետեւ դպրոցը տնօրենը չի, այնպես, ինչպես երկիրը վարչապետը չի, մարզն էլ՝ մարզպետը: Դպրոցի կարգուկանոն պահողը պետության կողմից նշանակված տնօրենն է, ոչ թե նրա անուն-ազգանունը, այլ կարգավիճակը»։ NEWS.am-ի տեղեկություններով, մեկ տասնյակից ավելի ուսուցիչներ ազատման դիմումներ են գրում: Հավաքված ծնողները հայտնեցին, որ չէին սպասում նման հանգուցալուծման․ իրենք պատրաստվում են երեխաներին դպրոցից հանել։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250