Քաղաքականություն
Բոլորս պետք է օգնենք Փաշինյանին․նրա ձախողումը աղետ կլինի հայ ժողովրդի համար․ Վարդանյան
Gohar Vardanyan
1 րոպե
678 դիտում
«Ոչ ոք չգիտի՝ ով է այն «ամենաճիշտ» մարդը, որը պետք է իրականացնի Հայաստանի պես երկրի տնտեսության վերափոխումը, որովհետև այնտեղ այնքա՜ն մարտահրավերներ կան։ Ու երկիրը պետք է վերափոխվի, արդիականացվի շատ ոլորտներում, բոլոր ոլորտներում», – այս մասին Գերմանական Deutche Welle հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է ռուսաստանբնակ հայ գործարար Ռուբեն Վարդանյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի թիմի տարած հաղթանակին ու նրա կողմից տնտեսական փոփոխությունների նախաձեռնությանը։
Վարդանյանը ընդգծել է, որ կա կատարելու հսկայական աշխատանք, իսկ կարո՞ղ է Փաշինյանի թիմը կատարել այդ աշխատանքը՝ հարց է։
«Կարծում եմ՝ բոլորս պետք է օգնենք նրան, որովհետև եթե նա ձախողի այդ աշխատանքը, դա աղետ կլինի հայ ժողովրդի համար։ Ոչ թե նրա անձի, այլ նրա՝ իշխանության գալու մեթոդի շնորհիվ մարդիկ նրան մեծ մանդատ են տվել ու մեծ հույս, որ նա կկարողանա արդարացնել այդ սպասելիքները, որոնք շատ բարձր են», – ասել է Վարդանյանը։
Հայ գործարարը նշել է, որ շատ փոփոխություններ ցավոտ են լինելու ժողովրդի համար, իսկ Նիկոլ Փաշինյանը չունի տնտեսական փոփոխությունների փորձ, բայց ունի միավորելու, կոնսոլիդացիայի ռեսուրս, իսկ նրա թիմի անդամները զարգացած են ու արհեստավարժ։
Նմանատիպ հոդվածներ
Ինչի՞ց է բողոքել Ռոբերտ Քոչարյանը ՄԻՊ-ին
Gohar Vardanyan
1 րոպե
473
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանն ու Պուտինը ԵԱՏՄ նիստում
Gohar Vardanyan
969
Մակրոնը ուղերձ է հղել Փաշինյանին
Gohar Vardanyan
1 րոպե
830
Այս րոպեներին բողոքի ակցիա է իրականացվում գերատեսչությունների օպտիմալացման դեմ
Gohar Vardanyan
295
Ավելին Քաղաքականություն բաժնից
Իրանը զգուշացնող հայտարարությամբ, կոչով դիմել է մի շարք պետությունների
1 րոպե
1,134
5.0
Էդ ավտոբուսում կոկորդիլոսագետ կա. Սեյրան Օհանյանի կինը հայտարարությամբ է հանդես եկել
1 րոպե
606
5.0
Մեկնարկում է նոր ծրագիր՝ Ղարաբաղից տեղահանվածների համար․ Թորոսյան
1 րոպե
1,825
3.7
Լավրովը՝ որոշ երկրների Իրանն արագ նվաճելու ծրագրերի մասին
1 րոպե
554