Քաղաքականություն
Արմեն Գևորգյանին կկալանավորե՞ն․ Դատարանը որոշում է
Դատարանն այսօր քննում է նախկին փոխվարչապետ, նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Արմեն Գևորգյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդությունը: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում հայտնեցին Հատուկ քննչական ծառայությունից:
Լրացուցիչ տեղեկություններ կհաղորդվեն առաջիկայում:
Գևորգյանին, որը 2008-ի մարտի 1-ին եղել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, դեռևս օգոստոսին մեղադրանք էր առաջադրվել «ՀՀ Քրեական օրենսգրքի»՝ արդարադատության իրականացմանը խոչընդոտելու համար քրեական պատասխանատվություն նախատեսող 332 հոդվածի 3-րդ մասով:
Վերջին տվյալներով՝ նախկին փոխվարչապետ, նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Արմեն Գևորգյանին կալանքի քննության հարցով նիստը հետաձգվել է, այն կշարունակվի վաղը՝ 10:30:
Հիշեցնենք, որ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը նախկինում հայտնել էր, որ Արմեն Գևորգյանը Սահմանադրական դատարանի անդամի վրա ճնշում է գործադրել 2008 թվականի նախագահական ընտրությունների բողոքարկման հարցով որոշում կայացնելու համար։
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Քաղաքականություն բաժնից
Իրենք ոչ ընտրվել են, ոչ էլ՝ հաղթել. Իշխան Սաղաթելյան
Ավելի լավ կլինի, եթե ընդդիմությունը չգա խորհրդարան. Ռուբինյան
1.0