Քաղաքականություն
ԱՄՆ դեսպանությունը զգուշացրել է իր քաղաքացիներին զգոն լինել Հայաստան այցելելիս
Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը կոչ է արել ամերիկացիներին զգոն լինել տոների ընթացքում Հայաստան այցելելիս:
«Տոների շրջանում Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը հիշեցնում է ամերիկացի քաղաքացիներին զգոն լինելու անհրաժեշտության մասին: Այս ժամանակահատվածում կարող է աճել թալանի, գրպանահատության, բնակարանային գողության թիվը», - ասված է դեսպանության կայքում տեղադրված հայտարարության մեջ:
Դեսպանատունը զգուշացնում է, որ ահաբեկչական կազմակերպությունների եւ ծայրահեղական գաղափարախոսության տեր անհատների կողմից մշտական սպառնալիքներ կան:
«Ծայրահեղականները շարունակում են կենտրոնանալ զբոսաշրջային վայրերի վրա, ինչպիսիք են առեւտրի կենտրոնները, օդանավակայանները, ակումբները, ռեստորանները»:
Ի պատասխան այս հայարարության ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը հավաստիացրել է, որ Հայաստանում քրեական իրավիճակը վերահսկվում է, եւ երկիրը ապահով է զբոսաշրջիկների համար:
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Քաղաքականություն բաժնից
Մակրոնը Փեզեշքիանի հետ հեռախոսազրույցից հետո գրառում է արել
Իրական Սամոն ավելի արհեստական էր, քան արհեստականը. Տարոն Չախոյան
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սամվել Կարապետյանի համակիրները քայլերթի ընթացքում շտկել են շրջված ՀՀ դրոշը
5.0
Որքան մարդ է մասնակցել «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքին
1.0