Քաղաքականություն
Լևոն Երանոսյանը ոչ մեքենա ունի, ոչ էլ փող
ՀՀ ոստիկանության զորքերի նախկին հրամանատար, ոստիկանության պետի նախկին տեղակալ Լեւոն Երանոսյանը պաշտոնական պարտականությունները դադարեցնելուց (18.05.2018) հետո 2018 թվականի հունիսի 20-ին բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր գույքի եւ եկամուտների հայտարարագիրը։
Armtimes.com-ը գրում է, որ որպես անշարժ գույք Երանոսյանը հայտարարագրել է 1 բնակարան եւ 1 առանձնատուն։ Ըստ հայտարարագրի՝ Երանոսյանը չունի ավտոմեքենա։
Պարզվում է, որ ոստիկանության զորքերի նախկին հրամանատարը անգամ դրամական միջոցներ չունի։ Իսկ այս տարվա հունվարի 1-ից մինչ պաշտոնական պարտականությունները դադարեցնելու օրը ունեցել է 3 միլիոն 718 հազար 918 դրամի չափով եկամուտ, որը գոյացել է աշխատավարձից։
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Քաղաքականություն բաժնից
Մակրոնը Փեզեշքիանի հետ հեռախոսազրույցից հետո գրառում է արել
Իրական Սամոն ավելի արհեստական էր, քան արհեստականը. Տարոն Չախոյան
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սամվել Կարապետյանի համակիրները քայլերթի ընթացքում շտկել են շրջված ՀՀ դրոշը
5.0
Որքան մարդ է մասնակցել «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքին
1.0