Քաղաքականություն
Գեներալ Մանվելին 20 մլն դրամ գրավով ազատելու միջնորդություն է ներկայացվել
Գեներալ, նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի փաստաբան Արսեն Մկրտչյանը այսօրվա նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ Գրիգորյանին 20 մլն դրամ գրավով ազատ արձակելու միջնորդություն է ներկայացրել դատարանին։
«Սա իրատեսական չափ է և հնարավոր է այլ խողովակներով այդ գումարը գտնել ու մուծել», - ասել է փաստաբանը։
Հիշեցնենք, որ այսօր կայացած նիստի ժամանակ Մանվել Գրիգորյան առողջական վիճակը սրվել է, և շտապօգնության կանչի անհրաժեշտություն է եղել։ Համապատասխան բուժօգնություն ցուցաբերելուց հետո նա կարողացել է մասնակցել նիստին և նույնիսկ հանդես եկել ելույթով։
Մանվել Գրիգորյանը նշել է, որ թեև ինքն իրեն մեղավոր չի ճանաչում, բայց պատրաստ է իր վրա վերցնել նաև հարազատներին, մերձավորներին մեղսագրվող արարքների համար նախատեսվող պատասխանատվությունը։
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Քաղաքականություն բաժնից
Իրենք ոչ ընտրվել են, ոչ էլ՝ հաղթել. Իշխան Սաղաթելյան
Ավելի լավ կլինի, եթե ընդդիմությունը չգա խորհրդարան. Ռուբինյան
1.0