Քաղաքականություն
Դեկտեմբերի 7-ին քարոզչություն չենք իրականացնի․ Նիկոլ Փաշինյան
Դեկտեմբերի 7-ին երկրաշարժի 30-րդ տարելիցն է, և մենք այդ օրը քարոզչություն չենք իրականացնի: Այս մասին այսօր Մասիս քաղաքում հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար, դաշինքի առաջին համար Նիկոլ Փաշինյանը` ավելացնելով, որ այդ օրը լինելու են աղետի գոտում։
Դեկտեմբերի 7-ին ՀՀ կառավարության արտագնա նիստը կանցկացվի Գյումրիում, Փաշինյանը կայցելի նաև Սպիտակ և Վանաձոր:
Արտաշատում էլ «Իմ քայլը» դաշինքի առաջնորդը հայտարարեց, որ պետք է մերժենք տոտալիտար աղանդները։
«Ես ինքս Հայ առաքելական եկեղեցու հետևորդ եմ, բայց բարձրաձայնում եմ նաև մեր կաթոլիկ, ավետարանական եղբայրներին: Պետք է հավատարիմ լինենք մեր քրիստոնեական արմատներին։ Պետք է մերժենք տոտալիտար աղանդները, որոնք մարդուն զրկում են ազատությունից և ինքնիշխանությունից: Մենք պետք է դա անենք և դա պետք է լինի մեր հաջորդ կարևորագույն խնդիրը», – նշեց նա։
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Քաղաքականություն բաժնից
Իրանը սպառնում է փակել Կարմիր ծովով նավագնացությունը
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Թոշակառուն թոշակի՝ մեր բարձրացրած մասով կարող է 5 հատ «տուդա-աբրատնի» տոմս առնի․ Փաշինյան
Նա իրավունք չունի 70 տարեկանը լրանալուց հետո հավակնելու ՀԱՕԿ նախագահի պաշտոնին․ Հարությունյան
3.0