Քաղաքականություն
ՏԵՍԱՆՅՈՒԹ․Փաշինյանը սկսել է ձերբակալությունների հերթական սերիալը․ Շարմազանով
Երեկ պարզ դարձավ, որ Հայաստանը կորցնում է ՀԱՊԿ-ում գլխավոր քարտուղարի պաշտոնը, փաստորեն, մսխվեց նախկին իշխանությունից ժառանգած կարևոր ստրատեգիական նշանակության ձեռքբերում, որը լուրջ դիվանագիտական…
Երեկ պարզ դարձավ, որ Հայաստանը կորցնում է ՀԱՊԿ-ում գլխավոր քարտուղարի պաշտոնը, փաստորեն, մսխվեց նախկին իշխանությունից ժառանգած կարևոր ստրատեգիական նշանակության ձեռքբերում, որը լուրջ դիվանագիտական ջանքերի արդյունք էր: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասել է ՀՀԿ պատգամավորի թեկնածու Էդուարդ Շարմազանովը:
«Փաշինյանը շատ լավ հասկանում է, որ այս ընթացքում ձախողել է բոլոր ոլորտներում, բացի մեկից: Ասֆալտին փռելու մեջ չեմպիոն է: Ու քանի որ ժողովրդի սոցիալական հարցերը՝ հացի խնդիրը չի կարող լուծել, անցել է տեսարաններ, շոուներ բեմադրելուն:
Փաշինյանը բացահայտ ցույց է տալիս, որ այլ կարծիքները հիվանդագին է ընդունում: Հասել ենք նրան, որ կարծիք հնչեցնելը արդեն դավաճանություն է համարվում: Եվ որպեսզի կոծկի իր խայտառակությունը ՀԱՊԿ-ում, այսօրվանից վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարը սկսել է ձերբակալությունների հերթական սերիալը:
Խախտելով անմեղության կանխավարկածը, ժողովրդի աչքին ու ականջին հաճելի պոպուլիզմով ու 37թ. ռեպրեսիվ տեսարաններով քաղաքականության է անցել՝ որպես գործիք օգտագործելով ԱԱԾ-ին Բերիա-Վիշինսկու մեթոդներով:
Բայց մենք չենք նահանջի, երբեք չենք վախենա: Բոլոր հանցագործները, իհարկե, պետք է պատժվեն, եթե իսկապես կա հանցակազմ: Բայց քաղաքական ընդդիմախոսներին տոտալ ճնշումների միջոցով փորձել վախեցնել, չի հաջողվելու: Դեկտեմբերի 9-ին իրենց անակնկալ է սպասվում:
Որովհետև մեր երկրում շատ են արժանապատիվ և մտահոգ քաղաքացիները, որոնք տարբերում են շոուն իրականությունից»,- ասել է Շարմազանովը:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանն ու Պուտինը ԵԱՏՄ նիստում
Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում մասնակցել...
Ինչի՞ց է բողոքել Ռոբերտ Քոչարյանը ՄԻՊ-ին
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ կալանավորման հաջորդ օրը այցել...
Ռոբերտ Քոչարյանը դատարանում հանդես է եկել ելույթով
Չեմ կարծում, որ որոշում կայացվի, հավանական է, որ վաղը կրկին նիստ կնշանակվի` հաշվի առնելով այս տեմպը, արագությունը: Այս մ...
Գլխավոր դատախազը պատգամավոր Արամ Հարությունյանին ազատազրկելու միջնորդություն է ներկայացրել ԱԺ
2015թ. սեպտեմբերի 11-ին պաշտոնատար անձի կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծ...