What is the Prosecutor's Office Doing for the Return of Individuals Arrested and Detained by Azerbaijan?
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ադրբեջանի դատախազը հետևողական ջանքերով Արցախի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության նկատմամբ մեղադրանքներ է առաջադրում, հետախուզում և կալանավորում: Իսկ ի՞նչ քայլեր է իրականացնում ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը Ադրբեջանի կողմից ձերբակալված ու կալանավորված Արցախի երեք նախագահների՝ Բակո Սահակյանի, Արկադի Ղուկասյանի, Արայիկ Հարությունյանի, Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանի, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանի, Արցախի արտաքին գործերի նախկին նախարար Դավիթ Բաբայանի՝ Հայաստան վերադառնալու համար։
Ի պատասխան «Ժողովուրդ» օրաթերթի այս հարցման՝ ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնեցին. «Անձանց իրավունքների պաշտպանությունը մշտապես գտնվել է ՀՀ դատախազության ուշադրության կենտրոնում։ Այդ կապակցության ՀՀ գլխավոր դատախազությունը կիրառում է օրենքով նախատեսված գործիքակազմը անձանց իրավունքները պաշտպանելու և վերականգնելու նպատակով»։
Իսկ թե Աննա Վարդապետյանը կոնկրետ ինչ գործիքակազմ է կիրառում, դատախազությունը չի մանրամասնել՝ նշելով, որ խնդիրը իրենց ուշադրության կենտրոնում է։ Նշվում է նաև, որ խոշտանգումների մասին դեռ տեղեկություն չունեն։
Հիշեցնենք` ադրբեջանցի սահմանապահները «ձերբակալել են» Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանին, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանին, Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանին, ԼՂ ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանին, Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին և Արայիկ Հարությունյանին։
Նմանատիպ հոդվածներ
Armenia Officially Confirms Arrest of Artsakh Leaders by Azerbaijan
The Ministry of Foreign Affairs of the Republic of Armenia has issued a statement. “We strongly condemn the arrests by A...
Aliyev Refuses to Meet Pashinyan in Granada: Reports
The President of Azerbaijan, Ilham Aliyev, has refused to meet with Armenian Prime Minister Nikol Pashinyan, an encounte...
Artsakh President Not Captured and Has Not Been Transferred to Baku: He Is Still in Artsakh
The President of Artsakh, Samvel Shahramanyan, is not captured and has not been transferred to Baku. He is still in Arts...
Baku Sentences Bako Sahakyan, Arkadi Ghukasyan, and David Ishkhanyan to Four Months of Imprisonment
The former presidents of Artsakh, Arkadi Ghukasyan and Bako Sahakyan, along with the President of the Artsakh National A...