Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի 26 վագոն ցորեն
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի ցորենով բեռնված 26 վագոն:
Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
Նախորդ մատակարարումը եղել է օգոստոսի 15-ին, և Հայաստան է ուղարկվել 60 տոննա ընդհանուր քաշով ցորենով բեռնված 8 վագոն:
Նշենք, որ առ այսօր Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանի տարանցմամբ ուղարկվել է ավելի քան 45,000 տոննա ցորեն, շուրջ 9,000 տոննա պարարտանյութ, 1,136 տոննա պրոպան, 133 տոննա ալյումին, 1,114 տոննա ածուխ և 67,000 տոննա փայտանյութ:
Միևնույն ժամանակ, Ադրբեջանից Հայաստան է արտահանվել շուրջ 15,000 տոննա դիզելային վառելիք, ինչպես նաև շուրջ 5,000 տոննա ԱԻ-92 և ԱԻ-95 տեսակի բենզին:
Նմանատիպ հոդվածներ
ՌԴ-ն Հայաստանից սպասում է սանիտարական ստուգումների հաշվետվությանը. Ռոսսելխոզնադզոր
Ռուսաստանն ակնկալում է, որ Հայաստանը կներկայացնի հայտնաբերված սանիտարական խախտումների հետաքննության արդյունքները և դրանց...
ԵԱՏՄ-ում բեռնափոխադրումների ամենաբարձր աճը գրանցվել է Հայաստանում՝ 12,1%
ԵԱՏՄ-ում աճել են ուղևորափոխադրումները և բեռնափոխադրումները․ Հայաստանը առաջատարների թվում է 2026 թվականի առաջին կիսամյակի...
ԵԱՏՄ-ում կպարզեցվեն էլեկտրոնային առևտրի ապրանքների մաքսային ընթացակարգերը
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիային առընթեր մաքսային կարգավորման հարցերով խորհրդատվական կոմիտեի մասնագիտացված ա...
Ադրբեջանի տարածքով Հայաստան ուղարկվել է 8 վագոն հացահատիկ
Օգոստոսի 15-ին Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով տարանցիկ ճանապարհով, հացահատիկի հերթական խմբաքանակն է ուղարկվել։...