Պատահարներ

36-ամյա տղամարդը ջրահեղձ է եղել Սևանա լճում․ ՆԳՆ-ից հաստատել են դեպքը

36-ամյա տղամարդը ջրահեղձ է եղել Սևանա լճում․ ՆԳՆ-ից հաստատել են դեպքը
Այսօր՝ օգոստոսի 20-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Լճաշեն բնակավայրի հարակից լողափերից մեկում Սևանա լճից դուրս է բերվել 36-ամյա տղամարդու մարմին, այս մասին հայտնում է…

Այսօր՝ օգոստոսի 20-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Լճաշեն բնակավայրի հարակից լողափերից մեկում Սևանա լճից դուրս է բերվել 36-ամյա տղամարդու մարմին, այս մասին հայտնում է shamshyan.com-ը:



Ժամը 12։00-ի սահմաններում ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լճաշենի հարակից լողափում քաղաքացի է խեղդվում։



Դեպքի վայր են մեկնել փրկարարներ, ոստիկանության ծառայողներ և պարեկներ։ Ջրասուզակը ափից մոտ 10 մետր հեռավորության վրա՝ շուրջ 1,8 մետր խորությունից, դուրս է բերել Սյունիքի մարզի բնակիչ, 36-ամյա Էդիկ Մ.-ի մարմինը։



AURORANEWS-ի հետ զրույցում ՆԳՆ-ից հաստատեցին դեպքի մասին տեղեկությունը՝ նշելով, որ այն տեղի է ունեցել մասնավոր լողափում։



Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։



Դեպքի վայրում գտնվող քաղաքացիները հայտնել են, որ, ըստ իրենց տեղեկությունների, տղամարդը նախքան ջրահեղձ լինելը փրկել է ջրահեղձ լինելու վտանգի մեջ հայտնված երեք քաղաքացու։ Այս տեղեկությունը պաշտոնապես դեռ չի հաստատվել։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250