Քաղաքականություն

Զախարովա․ Մոսկվան պատրաստ է լսել Ուկրաինայի հարցով ԱՄՆ-ի նոր նախաձեռնությունները

Զախարովա․ Մոսկվան պատրաստ է լսել Ուկրաինայի հարցով ԱՄՆ-ի նոր նախաձեռնությունները
Մոսկվան պատրաստ է լսել Ուկրաինայի կարգավորման հարցով Վաշինգտոնի նոր նախաձեռնությունները, սակայն ամերիկյան կողմի ներկայացուցիչների հետ նոր հանդիպման վերաբերյալ պայմանավորվածություններ առայժմ չկան։ Այս…

Մոսկվան պատրաստ է լսել Ուկրաինայի կարգավորման հարցով Վաշինգտոնի նոր նախաձեռնությունները, սակայն ամերիկյան կողմի ներկայացուցիչների հետ նոր հանդիպման վերաբերյալ պայմանավորվածություններ առայժմ չկան։ Այս մասին «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։


Նրա խոսքով՝ Մոսկվան հետևում է ուկրաինական կարգավորման վերաբերյալ Վաշինգտոնի դիրքորոշմանը, սակայն ամերիկացի բանակցողների հետ նոր հանդիպումների վերաբերյալ կոնկրետ առաջարկներ դեռ չի ստացել։


Զախարովան նշել է, որ լրատվամիջոցներում պարբերաբար տեղեկություններ են հայտնվում ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների՝ Մոսկվա հնարավոր այցի մասին։ Նրա խոսքով՝ ռուսական կողմը պատրաստ է կարճ ժամկետում կազմակերպել նման հանդիպում, սակայն պաշտոնական հարցում դեռ չի ստացել։


Անդրադառնալով ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հայտարարությանը, թե ուկրաինական կարգավորման բանակցություններում նոր գաղափարներ են անհրաժեշտ, Զախարովան ասել է, որ Մոսկվան պատրաստ է լսել Վաշինգտոնի «կառուցողական նախաձեռնությունները»։


Միաժամանակ նա ընդգծել է, որ հակամարտության ավարտի ցանկացած տարբերակ, Մոսկվայի դիրքորոշմամբ, պետք է հաշվի առնի Ռուսաստանի ազգային շահերը։ Զախարովան նաև քննադատել է Կիևի և եվրոպական երկրների պահանջները՝ դրանք անվանելով «տեղում առկա իրողությունները» չարտացոլող։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250