«Ժողովուրդ». Երիտասարդ զինվորների մահվան թվերը «գաղտնիք» է համարվում
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ Քննչական կոմիտեին հարցում է ուղարկել՝ պարզելու, թե 2026 թվականի հունվարի 1-ից օգոստոսի 13-ը ներառյալ ՀՀ պաշտպանության նախարարությունում քանի ինքնասպանության փորձի և քանի ինքնասպանության դեպք է արձանագրվել։ Բոլոր դեպքերով նախաքննությունները իրականացվում են ՔԿ-ում։
ՔԿ-ից պատասխանեցին, թե տեղեկությունը տրամադրել հնարավոր չէ, քանի որ այն պարունակում է հրապարակման ոչ ենթակա նախաքննության տվյալներ՝ հղում անելով «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետին։
Մինչդեռ մենք անուններ չենք խնդրել, քրեական գործերի մանրամասներ չէինք պահանջել, չէինք հարցրել՝ ինչ հանգամանքներում են մահացել զինծառայողները կամ ինչ վարկածներ է քննությունը դիտարկում։
Մենք երկու թիվ ենք խնդրել։
Քանի՞ ինքնասպանության դեպք։
Քանի՞ ինքնասպանության փորձ։
Իհարկե, հրապարակված պաշտոնական հաղորդագրություններից արդեն իսկ հայտնի է, որ 2026-ին զինծառայողների մահվան առնվազն չորս դեպքով ՔԿ-ն քննություն է իրականացրել ինքնասպանության կամ զինծառայողին ինքնասպանության հասցնելու վարկածով։
Հունվարին Վահան Պետրոսյանի մահվան գործով մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել՝ զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու հոդվածով։
Ապրիլին Նարեկ Հակոբյանի մահվան առթիվ վարույթ է նախաձեռնվել զինծառայողին ինքնասպանության հասցնելու հոդվածով։
Հունիսին Արամայիս Գևորգյանի մահվան գործով ևս վարույթ է նախաձեռնվել անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու հոդվածով։
Հուլիսին Նարեկ Թորոսյանի մահվան գործով երկու զինծառայող կալանավորվել են՝ նրան անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու մեղադրանքով։
Սրանք հրապարակված դեպքերն են։
Իսկ ընդհանուր թիվը մենք չգիտենք, որովհետև Քննչական կոմիտեն այն չի հայտնում. գուցե իրականում շատ ավելին է ընդհանուր թիվը։
Հարցն այստեղ պարզ է․ եթե պետությունը կարող է հրապարակել, որ այս կամ այն զինծառայողի մահվան գործով քննվում է ինքնասպանության հասցնելու վարկածը, ապա ինչո՞ւ նույն պետությունը չի կարող հրապարակել՝ տարվա ընթացքում նման քանի դեպք է արձանագրվել։
Վիճակագրությունը քրեական գործի գաղտնի մանրամասները չէ։
«Ժողովուրդ» օրաթերթը դիմել է նաև Պաշտպանության նախարարությանը՝ նույն տեղեկությունը ստանալու համար։
ՊՆ-ի պատասխանը դեռ չենք ստացել։
Սպասում ենք»։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
Նմանատիպ հոդվածներ
Գազայից երեխաներ բուժում կստանան Հայաստանում. կառավարությունը կհատկացնի 16,7 մլն դրամ
Գազայի հատվածից առողջական լուրջ խնդիրներ ունեցող երեք երեխայի Հայաստան տեղափոխման և անհրաժեշտ բժշկական օգնության կազմակե...
Ձերբակալվել են Վանաձորի համայնքապետարանի ծրագրի ղեկավարն ու փորձագետը
Ձերբակալվել են Վանաձորի համայնքապետարանի ծրագրի ղեկավար Նատլիա Լափաուրին ու փորձագետ Դավիթ Մելքոնյանը։ Այս մասին «Լուրեր...
Անմիջական զրույց՝ հերթապահություն իրականացնող ժամկետայինների հետ. Պապիկյան
Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը բանակային դիրքում անմիջական զրույց է ունեցել հերթապահություն իրականացնող ժամկետայ...
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
Սևանա լճի մակարդակը 2026 թվականի օգոստոսի 10-16-ն ընկած ժամանակահատվածում իջել է 2 սմ-ով և օգոստոսի 16-ին կազմել 1900.72...