Թզի և դեղձի մթերման համար կառավարությունը 425 մլն դրամ փոխհատուցում կտրամադրի
Կառավարությունը որոշել է 425 մլն դրամ հատկացնել թզի և դեղձի մթերման համար։
Փոխհատուցում կտրամադրվի Սյունիքի մարզից վերամշակման նպատակով մինչև 400 տոննա թզի մթերման համար՝ յուրաքանչյուր կիլոգրամի դիմաց 125 դրամ։
Նույն չափով՝ 1 կգ-ի համար 125 դրամ, փոխհատուցում կտրամադրվի նաև Հայաստանի տարածքից մինչև 3000 տոննա դեղձի մթերման համար։
Հիշեցնենք, որ օրեր առաջ Արմավիրի մարզի դեղձ արտադրող գյուղացիները բողոքի ակցիա էին իրականացրել՝ դժգոհելով մթերման գներից։ Նրանք նշում էին, որ դեղձն իրենցից գնում են կիլոգրամը 100 դրամով, ինչը, ըստ գյուղացիների, ինքնարժեքից ցածր է։
Նմանատիպ հոդվածներ
Վերին Լարսում տարհանել են մաքսակետի ամբողջ անձնակազմին
Վրաց-ռուսական սահմանին գտնվող «Դարիալի» մաքսակետում՝ Վերին Լարսում, գործարկվել է տարերային աղետների վաղ նախազգուշացման ա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Քանի՞ երեխա է այսօր ապրում Հայաստանի մանկատներում և ինչպե՞ս է իրականացվում որդեգրումը
Օրեր առաջ Հալաբյան փողոցում հայտնաբերված նորածին աղջկա պատմությունը շատ արագ հայտվեց հասարակության ուշադրության կենտրոնո...
Որքան պետք է վճարել նոր անձնագրի և նույնականացման քարտի համար․ հայտնի են գները
Աշնանից Հայաստանում կսկսեն տրամադրել նոր կենսաչափական փաստաթղթեր։ Այս մասին հայտնել է ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծա...
Մորը հարվածել, գցել են գետնին, աղջկան՝ առևանգել․ 3 օր է լուր չկա. Հրապարակ
«Հրապարակ օրաթերթ»-ը գրում է. Երեք օր առաջ Վերին Դվին գյուղում 18-ամյա աղջիկ են առևանգել։ Աղջկա հարազատներից մեկը, ով ցա...