Քաղաքականություն

Դատական ընթացակարգերն ամբողջությամբ կթվայնացվեն

Դատական ընթացակարգերն ամբողջությամբ կթվայնացվեն
ՀՀ կառավարության նոր ծրագրով նախատեսվում է ամբողջությամբ թվայնացնել դատական ընթացակարգերը՝ ներդնելով միասնական թվային համակարգ։ Այն կենտրոնացնելու է բոլոր դատավարությունների կառավարումը և փոխարինելու…

ՀՀ կառավարության նոր ծրագրով նախատեսվում է ամբողջությամբ թվայնացնել դատական ընթացակարգերը՝ ներդնելով միասնական թվային համակարգ։ Այն կենտրոնացնելու է բոլոր դատավարությունների կառավարումը և փոխարինելու է ներկայում գործող մասնատված համակարգերին։


Դատական համակարգի անկախությունն ամրապնդելու նպատակով կկատարելագործվեն նաև դատավորների կրթության, ընտրության, նշանակման, գնահատման, առաջխաղացման և պատասխանատվության ընթացակարգերը։


Նախատեսվում է ներդնել գործերը ողջամիտ ժամկետներում քննելու նոր մեխանիզմներ՝ դատարանների ծանրաբեռնվածությունը նվազեցնելու և դատական քննության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով։


Կմշակվեն նաև դատարանների շենքային և նյութատեխնիկական ապահովման միասնական ստանդարտներ, կբարեփոխվի փորձագիտական գործունեության ոլորտը և կզարգացվեն Արդարադատության ակադեմիայի մասնագիտական կարողությունները։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250