Պատահարներ

Տնտեսվարողի ինքնագործունեության հետևանքով վնասվել է «Արզնի-2» ջրատարը․ վարչական վարույթ է հարուցվել

Տնտեսվարողի ինքնագործունեության հետևանքով վնասվել է «Արզնի-2» ջրատարը․ վարչական վարույթ է հարուցվել
Օգոստոսի 3-ին Կոտայքի մարզի Պտղնիի ձորում վնասված «Արզնի-2» ջրատարի դեպքով Ջրային կոմիտեում վարչական վարույթ է հարուցվել։ Ջրային կոմիտեի տվյալներով՝ ռեստորանային համալիրի հարևանությամբ գտնվող 900 մմ…

Օգոստոսի 3-ին Կոտայքի մարզի Պտղնիի ձորում վնասված «Արզնի-2» ջրատարի դեպքով Ջրային կոմիտեում վարչական վարույթ է հարուցվել։



Ջրային կոմիտեի տվյալներով՝ ռեստորանային համալիրի հարևանությամբ գտնվող 900 մմ տրամագծով ջրատարի սանիտարական գոտում տնտեսվարողը հողային աշխատանքներ է իրականացրել՝ առանց դրանք «Վեոլիա Ջուր» ընկերության հետ համաձայնեցնելու և առանց խողովակաշարի անվտանգության պահանջները պահպանելու։



Կոմիտեից հայտնում են, որ տնտեսվարողի ինքնագործունեության հետևանքով վնասվել են ջրատարի հենարանների հիմքերը և քանդվել է «Արզնի-2» ջրատարի հիմքը։ Դրա հետևանքով մեծ քանակությամբ ջուր է արտահոսել։



Վերականգնողական աշխատանքների պատճառով զգալի ժամանակով դադարեցվել է Երևանի Կենտրոն և Արաբկիր վարչական շրջանների ջրամատակարարումը։



Դեպքից հետո Ջրային կոմիտեում աշխատանքային խումբ է ստեղծվել, ուսումնասիրություն է իրականացվել և վարչական վարույթ հարուցվել։



Կոմիտեն տնտեսվարողներին կոչ է արել ջրատարների սանիտարական և պահպանության գոտիներում ցանկացած աշխատանք նախապես համաձայնեցնել համապատասխան մարմինների և «Վեոլիա Ջուր» ընկերության հետ։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250