ամվել Կարապետյանի գործով դատարանը որոշել է հարցաքննել ՊԵԿ տեսուչներին
Հակակոռուպցիոն դատարանում՝ դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ, շարունակվել է գործարար, «Ուժեղ Հայաստան» կուսակցության ղեկավար Սամվել Կարապետյանի և մյուսների գործով դատական նիստը։
Պաշտպանական կողմը միջնորդել էր դատարանում հարցաքննել ՊԵԿ տեսուչներին։ Հանրային մեղադրողը, սակայն, հայտարարել է, որ այս փուլում նրանց հարցաքննելու անհրաժեշտություն չկա, քանի որ նախատեսվում է ուսումնասիրել ստուգման ակտը, որը, ըստ մեղադրողի, կարող է տալ առկա հարցերի պատասխանները։ Եթե դրանից հետո հարցեր մնան, հնարավոր կլինի անդրադառնալ տեսուչների հարցաքննությանը։
Սամվել Կարապետյանի պաշտպան Ռուբեն Հակոբյանը պնդել է, որ ՊԵԿ տեսուչների հարցաքննությունն անհրաժեշտ է։
«Հանրային մեղադրողի համառ ջանքերը, որ ՊԵԿ տեսուչները չհարցաքննվեն, ինձ ստիպում են ավելի համոզվել, պետք է այստեղ հարցաքննվեն»,- ասել է Հակոբյանը՝ նաև կասկած հայտնելով, որ հնարավոր է տեղի ունեցած լինի «արտադատավարական ինչ-որ գործողություն»։
Դատարանը բավարարել է պաշտպանական կողմի միջնորդությունը և թույլատրել ՊԵԿ տեսուչների հարցաքննությունը։
Դատարանն ընդունել է նաև թե՛ մեղադրանքի, թե՛ պաշտպանության կողմերի ներկայացրած ապացույցների հետազոտման ամբողջ ծավալը։ Կողմերը հետագայում ևս կարող են նոր ապացույցներ հետազոտելու միջնորդություններ ներկայացնել։
Նմանատիպ հոդվածներ
Մշակվել է ՀՀ կառավարության նոր ծրագիրը․ հայտնի են հիմնական ուղղությունները
ՀՀ Սահմանադրության 151-րդ հոդվածի համաձայն՝ Կառավարության կազմավորումից հետո՝ քսանօրյա ժամկետում, վարչապետն Ազգային ժողո...
Բաքուն Ռուսաստանից անհապաղ քայլեր է պահանջել. դեսպանը կանչվել է ԱԳՆ
Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Եվդոկիմովին հրավիրել են արտաքին գործերի նախարարություն։ ԱՊԱ-ի փոխանցմամբ՝ Ադրբեջան...
«Սա արժանապատվության հարց է». Գոհար Մելոյանը՝ Նասիմ Թալեբի որոշման մասին
«Մարդը մերժել է դասախոսության հրավերը, քանի դեռ Ռուբեն Վարդանյանը գերեվարված է Ադրբեջանում։ Սա ամոթի ու արժանապատվության...
Թեժ իրավիճակ ԱԺ-ում․ Ղազարյանի ելույթից հետո ՔՊ-ն դուրս եկավ դահլիճից հարց պարզելու
ԱԺ-ում թեժ իրավիճակ է ստեղծվել «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանի ելույթից հետո։ Ղազարյանը ՔՊ-ական...