Հասարակություն

ՏԵՍԱՆՅՈՒԹ. 20 մլրդ դրամ գնահատված մարզահամալիրի կառուցման համար փաստաթղթավորվել է ընդամենը 665 մլն դրամ․ ՊԵԿ

ՊԵԿ-ը հարկային հնարավոր խախտումներ է հայտնաբերել Երևանում գործող խոշոր մարզահամալիրի կառուցման գործընթացում։ Նախնական տվյալներով՝ պետությանը պատճառված հնարավոր վնասը գերազանցում է 2 մլրդ 107 մլն…

ՊԵԿ-ը հարկային հնարավոր խախտումներ է հայտնաբերել Երևանում գործող խոշոր մարզահամալիրի կառուցման գործընթացում։ Նախնական տվյալներով՝ պետությանը պատճառված հնարավոր վնասը գերազանցում է 2 մլրդ 107 մլն դրամը։



ՊԵԿ-ից հայտնում են, որ ուսումնասիրվել են ընկերության հաշվապահական փաստաթղթերը, շինարարության վերաբերյալ տվյալները և հարկային մարմնի տեղեկատվական բազաներում առկա տեղեկությունները։



Պարզվել է, որ շուրջ 10 հազար 500 քմ մակերես ունեցող մարզահամալիրի կառուցման համար 2013-2015 թվականներին փաստաթղթերով ձևակերպվել է շուրջ 665 մլն դրամի շինարարական աշխատանքների, ծառայությունների և շինանյութերի ձեռքբերում։ Մինչդեռ հետագայում նույն մարզահամալիրը, որպես հիմնադրի ոչ դրամային ավանդ, անկախ գնահատողի կողմից գնահատվել է ավելի քան 20 մլրդ դրամ։



ՊԵԿ-ի տվյալներով՝ հիմնավոր կասկածներ են առաջացել, որ շինարարության ընթացքում օգտագործված շինանյութերի, կատարված աշխատանքների և ծառայությունների զգալի մասը կարող էր պատշաճ չփաստաթղթավորվել և չարտացոլվել ընկերության հաշվապահական ու հարկային հաշվառման մեջ։



Բացի այդ, շուրջ 614 մլն դրամ հաշվեկշռային արժեք ունեցող գույքի մի մասը տեղում չի հայտնաբերվել։ Նախնական տվյալներով՝ միայն այս հանգամանքով պետությանը պատճառված հնարավոր վնասը շուրջ 102 մլն դրամ է։



Դեպքի վերաբերյալ հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե, նախաձեռնվել է քրեական վարույթ, նախաքննությունը շարունակվում է։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250