ՌԴ-ն չի մերժել, բայց երկաթուղու վերակառուցման համար վճարելու է Հայաստանը․ Փաշինյան
Երասխից դեպի Նախիջևանի սահման և Գյումրիից Ախուրիկով դեպի Թուրքիայի սահման տանող երկաթուղային հատվածների վերակառուցումը կիրականացվի Հայաստանի պետական միջոցների հաշվին։ Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Լրագրողի հարցին՝ արդյոք ՀՀ պետբյուջեով աշխատանքներն իրականացնելու որոշումը նշանակում է, որ Ռուսաստանը մերժել է հայկական կողմի առաջարկը՝ մասնակցելու երկաթուղային հատվածների վերականգնմանը, Փաշինյանը պատասխանել է.
«Ո՛չ, չի նշանակում, շինարարությունն իրականացվելու է ՀՀ պետական միջոցների հաշվին»։
Հիշեցնենք՝ դեռ հունվարին Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանը Ռուսաստանից ակնկալում է սեղմ ժամկետում արձագանքել դեպի Ադրբեջան և Թուրքիա տանող երկաթուղու մի շարք հատվածների վերականգնման հարցին։
Օգոստոսի 6-ին ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկն էլ հայտարարել էր, որ Ռուսաստանը տարեսկզբին հայտնել է երկու կարևոր երկաթուղային հատվածների վերականգնմանը մասնակցելու պատրաստակամության մասին։
Հայաստանի երկաթուղային համակարգը 2008 թվականից կոնցեսիոն կառավարման է հանձնված «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությանը։
Նմանատիպ հոդվածներ
Նոր Հաճընում ավտոկռունկը պոկվել և ընկել է. կան զոհեր և վիրավոր. ՆԳՆ ՓԾ
Օգոստոսի 18-ին՝ ժամը 14։44-ին, Կոտայքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Հաճըն քաղաքում շին...
Փաշինյանի ավտոշարասյան կողմից Սոնա Մնացականյանի վրաերթի գործով վճռաբեկ բողոքներ են ներկայացվել
Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան կողմից հղի կնոջ՝ Սոնա Մնացականյանի՝ մահվան ելքով վրաերթի ենթարկելու գործով մայոր Արամ Նավաս...
Ծնողների շիրիմի մոտ հայտնաբերվել են տղայի մարմինը, հրազեն և նամակ
Օգոստոսի 6-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Շիրակի մարզային...
Պետք է պարզվի՝ զինվորներն ինչու էին դրսում․ Փաշինյանը՝ մահվան ելքով վրաերթի մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Ճամբարակում տեղի ունեցած ողբերգական վրաերթին, որի հետևանքով մեկ զինծառայող մահացե...