Քաղաքականություն

Կառավարության նոր ծրագրում՝ Կաթողիկոսի հեռացում, Եկեղեցու բարենորոգում և նոր ընտրություններ

Կառավարության նոր ծրագրում՝ Կաթողիկոսի հեռացում, Եկեղեցու բարենորոգում և նոր ընտրություններ
ՀՀ կառավարության նոր ծրագրում «Հոգևոր անվտանգություն» բաժնով ամրագրվել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բարենորոգման օրակարգը։ Ծրագրում նշվում է, որ բարենորոգման նպատակը Եկեղեցին…

ՀՀ կառավարության նոր ծրագրում «Հոգևոր անվտանգություն» բաժնով ամրագրվել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բարենորոգման օրակարգը։


Ծրագրում նշվում է, որ բարենորոգման նպատակը Եկեղեցին կանոնականության դաշտ բերելն ու դրա քաղաքականացումը բացառելն է։ Կառավարությունը նաև նպատակ է հայտարարում բացառել արտաքին ուժերի՝ Հայ Առաքելական Եկեղեցին «հիբրիդային պայքարի հենակետ» դարձնելու փորձերը։


 «Հոգևոր անվտանգություն


Արժեքահենք հոգևոր կյանք ունենալու խնդրի լուծման համար Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բարենորոգումը կենսական անհրաժեշտություն է։ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բարենորոգման օրակարգը ծառայում է Եկեղեցին կանոնականության դաշտ բերելուն և Եկեղեցու քաղաքականացումը բացառելուն։ Հոգևոր անվտանգության խնդիրն ապահովելու, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին հիբրիդային պայքարի հենակետ դարձնելու արտաքին ուժերի փորձերը բացառելու և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին բարենորոգելու նպատակով ջանքեր են գործադրվելու հետևյալ օրակարգի իրագործման համար`


1) Ապահովվելու է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու փաստացի պետի հեռացումը (հանգստի կոչումը), և սահմանված կարգով իրականացվելու է Կաթողիկոսական տեղապահի ընտրություն:


2) Ապահովվելու է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու կանոնադրության ընդունումը, որով պետք է սահմանվեն ամրագրված սկզբունքների պահպանման, ֆինանսական թափանցիկության և հոգևորականների բարեվարքության ապահովման կառուցակարգեր:


3) Սահմանված կարգով ապահովվելու է Ամենայն Հայոց Կաթողիկոսի ընտրությունը: Կառավարությունը ձեռնամուխ է լինելու նաև հոգևոր ծառայողներին սոցիալական երաշխիքների պետական համակարգում ներառելուն և եկեղեցու ֆինանսավորման թափանցիկությունը ապահովելուն»,-ասված է ՀՀ Կառավարության հնգամյա ծրագրում։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250