«Եթե հողերը հանձնելով հանրապետություններ հռչակենք՝ կհասնենք Լոռվան»․ Սամվել Կարապետյան
«Ուժեղ Հայաստան» կուսակցության ղեկավար Սամվել Կարապետյանը դատական նիստից առաջ լրագրողների հետ զրույցում անդրադարձել է կառավարության ծրագրում «Չորրորդ հանրապետության» մասին դրույթին։
«Փաշինյանը մեզ 10-րդ հանրապետություն էլ կհասցնի, դրա համար չպետք է թողնենք»,- ասել է Կարապետյանը։
Նա շարունակել է. «Եթե հողերը հանձնելով հռչակենք հանրապետություններ՝ կգանք ու կհասնենք Լոռվան»։
Սամվել Կարապետյանն անդրադարձել է նաև նախկինում իր հայտարարած «գաղտնի պլանին»՝ նշելով, որ դրա շուրջ այլ քաղաքական ուժերի հետ հանդիպելու անհրաժեշտություն չի տեսնում։
«Մենք էլ ունենք գաղտնի պլան, Փաշինյանն էլ ունի գաղտնի պլան՝ իրեն հեռացնելու։ Արդյունքները, ինձ թվում է, շուտով կլինի»,- ասել է նա։
Ապա մանրամասնել, որ Փաշինյանի գաղտնի պլանը Եկեղեզու դեմ արշավներն են, որով Փաշինյանն ինքն իրեն կբերի հեռացման:
Կարապետյանը խոսել է նաև իր եղբոր՝ Կարեն Կարապետյանի մասին՝ նշելով. «Իմ եղբայրը ամեն ինչ արել է, իր ամբողջ ունեցվածքը նվիրատվություն է արել»։
Նմանատիպ հոդվածներ
Մշակվել է ՀՀ կառավարության նոր ծրագիրը․ հայտնի են հիմնական ուղղությունները
ՀՀ Սահմանադրության 151-րդ հոդվածի համաձայն՝ Կառավարության կազմավորումից հետո՝ քսանօրյա ժամկետում, վարչապետն Ազգային ժողո...
Բաքուն Ռուսաստանից անհապաղ քայլեր է պահանջել. դեսպանը կանչվել է ԱԳՆ
Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Եվդոկիմովին հրավիրել են արտաքին գործերի նախարարություն։ ԱՊԱ-ի փոխանցմամբ՝ Ադրբեջան...
«Սա արժանապատվության հարց է». Գոհար Մելոյանը՝ Նասիմ Թալեբի որոշման մասին
«Մարդը մերժել է դասախոսության հրավերը, քանի դեռ Ռուբեն Վարդանյանը գերեվարված է Ադրբեջանում։ Սա ամոթի ու արժանապատվության...
Թեժ իրավիճակ ԱԺ-ում․ Ղազարյանի ելույթից հետո ՔՊ-ն դուրս եկավ դահլիճից հարց պարզելու
ԱԺ-ում թեժ իրավիճակ է ստեղծվել «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանի ելույթից հետո։ Ղազարյանը ՔՊ-ական...