Պատահարներ

ՊՆ-ն նոր մանրամասներ է հայտնել Ճամբարակում վրաերթի ենթարկված զինծառայողների վիճակի մասին

ՊՆ-ն նոր մանրամասներ է հայտնել Ճամբարակում վրաերթի ենթարկված զինծառայողների վիճակի մասին
Ճամբարակում տեղի ունեցած վրաերթի հետևանքով վնասվածքներ ստացած զինծառայողներից երեքը հետազոտվել են և որևէ բժշկական միջամտության անհրաժեշտություն չունեն։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ Մյուս երեք…

Ճամբարակում տեղի ունեցած վրաերթի հետևանքով վնասվածքներ ստացած զինծառայողներից երեքը հետազոտվել են և որևէ բժշկական միջամտության անհրաժեշտություն չունեն։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։



Մյուս երեք զինծառայողների կյանքին նույնպես վտանգ չի սպառնում։ Նրանք շարունակում են գտնվել զինվորական հոսպիտալի բժիշկների հսկողության տակ։



Հիշեցնենք՝ օգոստոսի 19-ին՝ ժամը 21։00-ի սահմաններում, Ճամբարակ քաղաք տանող ավտոճանապարհին «ԳԱԶ-53» մակնիշի ավտոմեքենան դեռևս չպարզված հանգամանքներում վրաերթի է ենթարկել մի քանի զինծառայողների։



Վրաերթի հետևանքով զինծառայող Սուրեն Մամբրեի Վարդանյանը մահացել է։



Դեպքի բոլոր հանգամանքները պարզելու նպատակով քննություն է ընթանում։



Վրաերթի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով (ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելը):  

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250