Քաղաքականություն

Թրամփը տնտեսական պատերազմ է հայտարարել Իրանի դեմ․ սպառնացել է նաև Թեհրանին աջակցող երկրներին

Թրամփը տնտեսական պատերազմ է հայտարարել Իրանի դեմ․ սպառնացել է նաև Թեհրանին աջակցող երկրներին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Իրանի դեմ «աննախադեպ մասշտաբի» տնտեսական ճնշման գործողություն սկսելու մասին։ Truth Social-ում նա գրել է, որ Իրանին բազմաթիվ հնարավորություններ է տվել…

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Իրանի դեմ «աննախադեպ մասշտաբի» տնտեսական ճնշման գործողություն սկսելու մասին։



Truth Social-ում նա գրել է, որ Իրանին բազմաթիվ հնարավորություններ է տվել համաձայնության հասնելու համար, սակայն Թեհրանը չի օգտվել դրանցից։



«Այսօր ես հայտարարում եմ որևէ երկրի դեմ երբևէ ձեռնարկված ամենաջախջախիչ տնտեսական գործողության մասին։ Սա կլինի աննախադեպ մասշտաբի տնտեսական պատերազմ և մեկուսացում»,- հայտարարել է Թրամփը։



ԱՄՆ նախագահը զգուշացրել է նաև այն երկրներին, որոնք կշարունակեն որևէ ձևով աջակցել Իրանին։ Նրա խոսքով՝ Իրանին ֆինանսական, առևտրային կամ այլ աջակցություն տրամադրող երկրները կբախվեն «ահռելի տնտեսական հետևանքների»։



«Նավթի մաքսանենգությունը, ֆինանսական գաղտնի գործարքները, կանխիկ փոխանցումները, կեղծ ընկերությունները պետք է դադարեցվեն հենց հիմա»,- նշել է նա։



Թրամփը նաև կոչ է արել ԱՄՆ-ի դաշնակիցներին միանալ Իրանի մեկուսացմանը՝ պնդելով, որ նոր միջոցները պետք է թուլացնեն Թեհրանի տնտեսական հնարավորությունները։



Նա նախատեսվող տնտեսական ճնշման մասշտաբը համեմատել է Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Նորմանդիայում դաշնակիցների ափհանման հետ՝ այն անվանելով «տնտեսական Նորմանդական դեսանտային գործողություն»։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250