Ընդդիմադիր 4 թեկնածուից ՔՊ-ն միայն մեկին կողմ քվեարկեց
ՔՊ-ն կողմ է քվեարկել միայն «Հայաստան» խմբակցության թեկնածուին
ԱԺ-ում 12 մշտական հանձնաժողովների նախագահների ընտրության ժամանակ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ընդդիմադիր խմբակցությունների առաջադրած թեկնածուներից կողմ է քվեարկել միայն Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում «Հայաստան» խմբակցության առաջադրած Լիլիթ Գալստյանի թեկնածությանը։
Մյուս ընդդիմադիր թեկնածուների դեպքում ՔՊ խմբակցությունը կողմ չի քվեարկել։
«Ուժեղ Հայաստան» խմբակցությունը Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրել էր Արեգա Հովսեփյանի թեկնածությունը։ Նա չի ընտրվել։
Նույն խմբակցությունը Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրել էր Դավիթ Ղազինյանի, իսկ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում՝ Հայկ Ֆարմանյանի թեկնածությունը։
Արեգա Հովսեփյանը, Դավիթ Ղազինյանը և Հայկ Ֆարմանյանը, սակայն, չեն ընտրվել։
Այսպիսով, ներկայացված ընդդիմադիր թեկնածուներից ՔՊ-ի աջակցությունը ստացել է միայն Լիլիթ Գալստյանը։
Նմանատիպ հոդվածներ
Մշակվել է ՀՀ կառավարության նոր ծրագիրը․ հայտնի են հիմնական ուղղությունները
ՀՀ Սահմանադրության 151-րդ հոդվածի համաձայն՝ Կառավարության կազմավորումից հետո՝ քսանօրյա ժամկետում, վարչապետն Ազգային ժողո...
Բաքուն Ռուսաստանից անհապաղ քայլեր է պահանջել. դեսպանը կանչվել է ԱԳՆ
Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Եվդոկիմովին հրավիրել են արտաքին գործերի նախարարություն։ ԱՊԱ-ի փոխանցմամբ՝ Ադրբեջան...
«Սա արժանապատվության հարց է». Գոհար Մելոյանը՝ Նասիմ Թալեբի որոշման մասին
«Մարդը մերժել է դասախոսության հրավերը, քանի դեռ Ռուբեն Վարդանյանը գերեվարված է Ադրբեջանում։ Սա ամոթի ու արժանապատվության...
Թեժ իրավիճակ ԱԺ-ում․ Ղազարյանի ելույթից հետո ՔՊ-ն դուրս եկավ դահլիճից հարց պարզելու
ԱԺ-ում թեժ իրավիճակ է ստեղծվել «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանի ելույթից հետո։ Ղազարյանը ՔՊ-ական...