Թրամփը հայտարարել է Իրանի դեմ «տնտեսական պատերազմ» սկսելու մասին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Իրանի նկատմամբ հզոր տնտեսական ճնշման գործողություն սկսելու մասին՝ նշելով, որ Թեհրանը բաց է թողել Միացյալ Նահանգների հետ վիճելի հարցերի շուրջ համաձայնության հասնելու հնարավորությունը։
«Ոչ ոք Իրանին գործարք կնքելու ավելի շատ հնարավորություն չի տվել, քան ես։ Ցավոք նրանց համար, նրանք չօգտվեցին այդ հնարավորությունից։ Ուստի այսօր հայտարարում եմ որևէ երկրի դեմ երբևէ իրականացված ամենահզոր տնտեսական գործողության մասին։ Դա լինելու է տնտեսական պատերազմ և մեկուսացում՝ աննախադեպ մասշտաբներով»,- գրել է Թրամփը Truth Social-ում։
ԱՄՆ նախագահի խոսքով՝ Իրանը ներկայումս արդեն իսկ բարդ իրավիճակում է, այդ թվում՝ տնտեսական խնդիրների պատճառով։
Թրամփը հայտարարել է, որ նոր միջոցները պետք է սահմանափակեն Իրանի հնարավորությունները և թույլ չտան նրան միջուկային զենք ունենալ։
Նա նաև ընդգծել է, որ Իրանի տնտեսական մեկուսացման հարցում Վաշինգտոնին անհրաժեշտ է դաշնակիցների աջակցությունը։
Նմանատիպ հոդվածներ
Մշակվել է ՀՀ կառավարության նոր ծրագիրը․ հայտնի են հիմնական ուղղությունները
ՀՀ Սահմանադրության 151-րդ հոդվածի համաձայն՝ Կառավարության կազմավորումից հետո՝ քսանօրյա ժամկետում, վարչապետն Ազգային ժողո...
Վերցրել ենք դատարկ թուղթ և սկսել ենք գրել նոր Սահմանադրության տեքստ. Արուսյակ Ջուլհակյան
Որևէ բան Սահմանադրության տեքստից չի հանվել, որովհետև մենք գրում ենք նոր Սահմանադրություն: Ոչ թե մենք վերցրել ենք Սահմանա...
Ուժայինները մտել են Նարեկ Կարապետյանի առանձնատուն
Այսօր վաղ առավոտյան ուժայինները մտել են Նարեկ Կարապետյանի առանձնատուն և խուզարկություններ են անցկացնում, հայտնել է «Arma...
Ռուսաստանն արդեն սկսել է վառելիքի ներմուծումը. Նովակ
Ռուսաստանը սկսել է վառելիք ներմուծել՝ էներգետիկ շուկայում իրավիճակը կարգավորելու նպատակով։ Այս մասին «Вести»-ին տված մեկ...