Հասարակություն

Սիմոնյանը կվճարի ուկրաինական ԱԹՍ-ի ուղղությամբ կրակած ֆերմերի տուգանքը

Սիմոնյանը կվճարի ուկրաինական ԱԹՍ-ի ուղղությամբ կրակած ֆերմերի տուգանքը
RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը հայտարարել է, որ կվճարի Վոլգոգրադի մարզի ֆերմերի նկատմամբ նշանակված տուգանքը, որը որսորդական հրացանով փորձել էր խոցել ուկրաինական անօդաչու թռչող սարք։ Խոսքը…

RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը հայտարարել է, որ կվճարի Վոլգոգրադի մարզի ֆերմերի նկատմամբ նշանակված տուգանքը, որը որսորդական հրացանով փորձել էր խոցել ուկրաինական անօդաչու թռչող սարք։


Խոսքը 66-ամյա Նիկոլայ Մուխինի մասին է։ RT-ի հաղորդմամբ՝ տղամարդը տուգանվել է 40 հազար ռուբլով, իսկ նրա հրացանը բռնագրավվել է այն բանից հետո, երբ նա կրակել է իր տան վրայով թռչող ԱԹՍ-ի ուղղությամբ։ Ֆերմերը մտադիր է բողոքարկել դատարանի որոշումը։


Սիմոնյանը պատասխանատու մարմիններին կոչ է արել մշակել նման իրավիճակներում քաղաքացիների գործողությունների կանոններ։


«Մենք չունենք կանոններ, թե ինչ անել նման իրավիճակներում։ Ուրեմն պետք է դրանք մշակել։ Եկեք շտկենք։ Իսկ ես մինչ այդ կվճարեմ ֆերմերի այս տուգանքը»,- գրել է նա Telegram-ում։


Օգոստոսի 19-ին ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ ռուսական հակաօդային պաշտպանության միջոցները ցերեկվա ընթացքում ոչնչացրել են Ուկրաինայի զինված ուժերի 438 անօդաչու թռչող սարք։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250