Դատարանը մերժեց Սամվել Կարապետյանի խնդրանքը․ նա պետք է մասնակցի դատական նիստերին
Հակակոռուպցիոն դատարանը մերժել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ղեկավար Սամվել Կարապետյանի գործով դատական նիստերն առանց նրա մասնակցության անցկացնելու վերաբերյալ միջնորդությունը։
Որոշումը կայացրել է դատավոր Վահե Դոլմազյանը՝ մերժելով Կարապետյանի պաշտպան Ռուբեն Հակոբյանի միջնորդությունը։
Դատավորը պարզաբանել է, որ տնային կալանքի տակ գտնվող մեղադրյալի դեպքում օրենսդրությունը նման հնարավորություն չի նախատեսում։
«Դատական պրակտիկայում չկա դեպք, երբ տնային կալանքի տակ գտնվող մեղադրյալը չի մասնակցում նիստերին։ Ավելին՝ օրենսդրությունը չի նախատեսում նման հնարավորություն»,- ասել է դատավորը։
Սամվել Կարապետյանն իր հերթին հայտարարել է, որ դեմ չէր լինի, եթե նիստերն անցկացվեին առանց իր մասնակցության։
«Ուրախ կլինեմ, լրագրողները շատ հարցեր են տալիս»,- կատակել է նա։
Դատարանը նաև որոշել է Կարապետյանին դատական նիստերին ուղեկցելու հարցով գրություն ուղարկել Պրոբացիայի ծառայություն։ Պաշտպանները խնդրել են, որ նրան դատարան տեղափոխեն սովորական, այլ ոչ թե ոստիկանական մեքենայով։
Բացի այդ, փաստաբանները խնդրել են առնվազն մեկ օրով Կարապետյանին վերադարձնել անձնագրերը՝ գործարքների համար անհրաժեշտ նոտարական լիազորագիր ձևակերպելու նպատակով։ Դատավորը նշել է, որ այդ հարցը կքննարկի լիազորագրերի նմուշները ստանալուց հետո։
Սամվել Կարապետյանը ներկայում տնային կալանքի տակ է և գրավ է կիրառված։ Նրա նկատմամբ քրեական գործով դատաքննությունը շարունակվում է։
Նմանատիպ հոդվածներ
Վերին Լարսում տարհանել են մաքսակետի ամբողջ անձնակազմին
Վրաց-ռուսական սահմանին գտնվող «Դարիալի» մաքսակետում՝ Վերին Լարսում, գործարկվել է տարերային աղետների վաղ նախազգուշացման ա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Քանի՞ երեխա է այսօր ապրում Հայաստանի մանկատներում և ինչպե՞ս է իրականացվում որդեգրումը
Օրեր առաջ Հալաբյան փողոցում հայտնաբերված նորածին աղջկա պատմությունը շատ արագ հայտվեց հասարակության ուշադրության կենտրոնո...
Մորը հարվածել, գցել են գետնին, աղջկան՝ առևանգել․ 3 օր է լուր չկա. Հրապարակ
«Հրապարակ օրաթերթ»-ը գրում է. Երեք օր առաջ Վերին Դվին գյուղում 18-ամյա աղջիկ են առևանգել։ Աղջկա հարազատներից մեկը, ով ցա...
Որքան պետք է վճարել նոր անձնագրի և նույնականացման քարտի համար․ հայտնի են գները
Աշնանից Հայաստանում կսկսեն տրամադրել նոր կենսաչափական փաստաթղթեր։ Այս մասին հայտնել է ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծա...