Արամ Վարդևանյանն արձագանքել է Դավիթ Ղազինյանին ԱԺ նիստերի դահլիճից հեռացմանը
Դավիթ Ղազինյանը պարզապես այդ պահին արձագանքեց Վահագն Ալեքսանյանի կողմից նիստը վարելու կարգից շեղվելուն և դա առաջացրեց նիստերի դահլիճից հեռացման կարգապահական պատասխանատվության միջոցին։ Այս մասին, այսօր՝ օգոստոսի 19–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ փոխխոսնակ, «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը՝ մեկնաբանելով ԱԺ դահլիճում տեղի ունեցած միջադեպը, որի արդյունքում ԱԺ փոխխոսնակ Վահագն Ալեքսանյանի կարգադրությամբ, անվտանգության աշխատակիցները մտան դահլիճ, որ դուրս բերեն Դավիթ Ղազինյանին։
«Հիշեցման կարգով ասեմ, որ նման կարգապահական պատասխանատվության միջոց օրինակ Չախոյան Տարոնի նկատմամբ չի կիրառվել։ Ավելին նիստը վարողը մեկնաբանելու, ելույթի հետ կապված շարունակություն ապահովելու որևէ լիազորություն չունի։ Երբ ընտրություններն էր Ռուբինյանի, Կոնջորյանի և Ալեքսանյանի, իրենք բոլորը պնդում էին, որ իրենք կարող են լինել անաչառ, ավելին՝ պնդում էին որ նիստը վարելու ընթացքում լինելու են անաչառ, հիմա դուք տեսե՞լ եք օրինակ, ՔՊ-ի որևէ պատգամավորի ելույթին հաջորդի Ալեքսանյանի, Կոնջորյանի կամ Ռուբինյանի մեկնաբանությունը։ Չեք տեսել։ Այս գործելաոճը անհասկանալի է»,–ասել է նա։
Վարդևանյանը նշեց, որ իհարկե, կվերադառնան նիստերի դահլիճ, բայց ոչ այսօր. «Սա քաղաքական կաշկանդվածություն է, կանխակալություն է, կամ ինչ-որ մի անհասկանալի երևույթ է, բայց ոչ Ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքն է: Ղազինյանը պարզապես իր դիրքորոշումը ներկայացրեց ելույթը մեկնաբանելու կառուցակարգ չունենալու վերաբերյալ, որն, ի դեպ, ես ևս հենց այդ պահին ասում էի:
Առաջիկայում կվերադառնանք, կարծում եմ: Հիմա մի հատ քննարկենք խմբակցությունում։ Աամեն դեպքում մեր գործընկերոջը ակնհայտ, ապօրինի կերպով հեռացրեցին նիստերի դահլիճից»,–ասաց նա՝ հավելելով, որ այս հարցը քննարկելու տեղը ԱԺ խորհուրդն է, որը դեռ չի ձևավորվել։
«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները լքեցին ոչ միայն նիստերի դահլիճը, այլև ԱԺ շենքը։
Նմանատիպ հոդվածներ
Բաքուն Ռուսաստանից անհապաղ քայլեր է պահանջել. դեսպանը կանչվել է ԱԳՆ
Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Եվդոկիմովին հրավիրել են արտաքին գործերի նախարարություն։ ԱՊԱ-ի փոխանցմամբ՝ Ադրբեջան...
Էրդողանը Թրամփին փոխանցել է Անկարայի ուղերձն Իրանի հարցով
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է Իրանի և ԱՄՆ-ի միջև լարվածությունը նվազեցնելու նպատակով դիվանագիտությ...
Թրամփը մեկնաբանել է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի միջև կնքված պաշտպանական պայմանագիրը
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն իր գոհունակությունն է հայտնել Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի ու Պակիստանի միջև Հա...
Կալլասը պատրաստում է ՌԴ-ի դեմ ամենամասշտաբային պատժամիջոցները
Աշնանը ես կներկայացնեմ ՌԴ-ի դեմ պատժամիջոցների ամենամասշտաբային ցանկը պատերազմի սկզբից ի վեր: Այս մասին Die Welt թերթին...