Ռազմական

Ուկրաինայի պաշտպանության նոր նախարարը մշակվում է զորահավաքի նոր ծրագիր

Ուկրաինայի պաշտպանության նոր նախարարը մշակվում է զորահավաքի նոր ծրագիր
Զորահավաքի հարցով պետք է համալիր որոշում ընդունվի, և ներկայում այդ ուղղությամբ աշխատանքներ են տարվում։ Այս մասին Գերագույն ռադայում ելույթի ժամանակ հայտարարել է Ուկրաինայի պաշտպանության նորանշանակ…

Զորահավաքի հարցով պետք է համալիր որոշում ընդունվի, և ներկայում այդ ուղղությամբ աշխատանքներ են տարվում։ Այս մասին Գերագույն ռադայում ելույթի ժամանակ հայտարարել է Ուկրաինայի պաշտպանության նորանշանակ նախարար Եվգենի Խմարան, հաղորդում են տեղական լրատվամիջոցները։


«Զորահավաքի հարցով պետք է համալիր որոշում ընդունվի։ Առաջին կարևոր բաղադրիչը բանակում տիրող իրավիճակն է, զինծառայողների նկատմամբ արժանապատիվ վերաբերմունքը, ծառայության անցկացման և մարտական գործողությունների վարման պայմանները։ Դրանք նաև անձնակազմի համալրման եղանակներն են, հանդերձավորումը, պատրաստությունը, սպառազինությամբ ապահովումն ու դրա վերականգնումը»,- ընդգծել է նա։


Խմարայի խոսքով՝ այս խնդիրը լուծելուց հետո անհրաժեշտ է անցնել հաջորդ փուլին՝ զորահավաքի ծրագրին։


«Այն ուղղակիորեն կախված է պատերազմի ծրագրից և դրա վերաբերյալ տեսլականից։ Այդ տեսլականը պետք է ձևավորվի և հստակեցվի։ Այս ամենը մենք մշակում ենք գլխավոր հրամանատարի և Գլխավոր շտաբի հետ։ Զեկույց կներկայացվի Ուկրաինայի նախագահին»,- հայտնել է Խմարան։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Ռազմական բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250