Քաղաքականություն

Լրիվ աշխատանքային իրավիճակ է եղել․ Վահագն Ալեքսանյանը՝ ԱԺ-ում բորբոքված կրքերի մասին

Լրիվ աշխատանքային իրավիճակ է եղել․ Վահագն Ալեքսանյանը՝ ԱԺ-ում բորբոքված կրքերի մասին
ԱԺ փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը մեկնաբանել է խորհրդարանի նիստերի դահլիճում տեղի ունեցած միջադեպը, երբ ընդդիմադիր պատգամավոր Դավիթ Ղազինյանին դուրս հրավիրելուց հետո իրավիճակը լարվել էր: Խորհրդարանի…

ԱԺ փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը մեկնաբանել է խորհրդարանի նիստերի դահլիճում տեղի ունեցած միջադեպը, երբ ընդդիմադիր պատգամավոր Դավիթ Ղազինյանին դուրս հրավիրելուց հետո իրավիճակը լարվել էր:


Խորհրդարանի փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը, մեկնաբանելով ԱԺ նիստերի դահլիճում տեղի ունեցած միջադեպը, որը բորբոքվել էր ընդդիմադիր պատգամավոր Դավիթ Ղազինյանին դուրս հրավիրելուց հետո, նշել է, որ դահլիճում եղել է լրիվ աշխատանքային իրավիճակ:


«Ես նկատողություն եմ արել պատգամավորին տեղից խոսելու համար, պատգամավորը շարունակել է, ես նորից եմ նկատողություն արել, պատգամավորը նորից է շարունակել, ես այլ կարգապահական միջոց եմ կիրառել` պահանջելով, որ պատգամավորը լքի նիստերի դահլիճը։ Պատգամավորը հայտնել է, որ դահլիճից դուրս կգա, երբ ինքն ուզենա, ինչը խախտում է։ Ամեն ինչ տեղի է ունեցել բացարձակապես «ԱԺ կանոնակարգ» օրենքի սահմաններում, պարկեշտության սահմաններում, մինչև վերջին պահը պարոն Ղազինյանի հետ խոսել եմ Դուք-ով»,- ասել է Ալեքսանյանը:


Անդրադառնալով ընդդիմադիր պատգամավորների այն մեղադրանքներին, թե նիստը վարողը նիստը վարելու փոխարեն զբաղված է մեկնաբանելով՝ նա ընդգծել է. «Այդպես չէ, նախ «ԱԺ կանոնակարգ» օրենքով արգելված չէ նիստը վարողին որևիցե պահի արտահայտվել։ Երկրոդը՝ նիստը նախագահողը պարտավորություն ունի ապահովել նիստի բնականոն ընթացքը»:


Միջադեպից հետո ընդդիմադիր պատգամավորները լքել էին նիստերի դահլիճը:


«Դահլիճը լքեցինք, քանի որ նիստը վարողը փաստացի նիստը վարելու փոխարեն շատ հաճախ զբաղված է մեկնաբանելով»,- նշել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը՝ հավելելով, որ վաղը, սակայն, կմասնակցեն ԱԺ հանձնաժողովների նախագահների թեկնածուների քվեարկությանը:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250