ՌԴ-ում մտավախություն ունեն ընտրություններին «Հայաստանի և Մոլդովայի մեթոդներով» միջամտությունից
Ռուսաստանի Դաշնության Դաշնության խորհրդի պետական ինքնիշխանության պաշտպանության հանձնաժողովի ղեկավար Վլադիմիր Ջաբարովը հայտարարել է, որ Արևմուտքը վերջին երկու տարիներին Մոլդովայում և Հայաստանում մշակել է ընտրությունների վրա ազդելու նոր եղանակներ՝ դրանք հետագայում Ռուսաստանում կիրառելու նպատակով։
ՌԴ Դաշնության խորհրդի պետական ինքնիշխանության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Ջաբարովը իր Telegram-ալիքում հայտնել է, որ վերջին երկու տարիների ընթացքում Արևմուտքը Մոլդովայում և Հայաստանում փորձարկում էր ընտրական գործընթացների վրա ազդեցության նոր մեթոդներ, որպեսզի հետագայում դրանք օգտագործի Ռուսաստանում։
Սենատորի պնդմամբ՝ Պետդումայի ընտրությունների ժամանակ արտասահմանյան ընտրատեղամասերում հնարավոր է կազմակերպվեն սադրանքներ, այդ թվում՝ կեղծ էքզիթփոլներ և կեղծ հարցումներ։ Ջաբարովը նշում է, որ արևմտյան լրատվամիջոցները, հիմնվելով դրանց վրա, դեռ մինչև քվեարկության ավարտը կարող են հայտարարել «կեղծիքների» ու ընտրությունների ոչ լեգիտիմ լինելու մասին։
Պաշտոնյան հայտարարել է նաև արտերկրում գտնվող ռուսաստանցիներից կամավորների հավաքագրման մասին՝ քարոզչություն անելու և սոցիոլոգիական հարցումներ իրականացնելու համար։ Բացի այդ, ըստ նրա, հնարավոր են սադրիչ գործողություններ անմիջապես ընտրատեղամասերում, ինչպիսիք են քվեաթերթիկների փչացումը, անհատական պիկետները և դիտորդների միջոցով ընտրական հանձնաժողովների անդամներին հունից հանելու փորձերը։
Ջաբարովի խոսքով՝ դրան զուգահեռ ռուսաստանյան և արտասահմանյան ԶԼՄ-ներում, ինչպես նաև սոցիալական ցանցերում կձևավորվի քննադատական օրակարգ, որի նպատակն է լինելու ընտրությունների վարկաբեկումը։
Ռուս սենատորը պնդում է, որ նման գործունեությանը իբրև թե առնչություն ունի երկրում արգելված Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամը, որը, նրա փոխանցմամբ, այդ նպատակներով ստացել է ավելի քան 1,5 մլն դոլար՝ ավելի վաղ հատկացված 1 մլն դոլար «ավանսից» հետո։
Ջաբարովը նաև նշել է, որ Ռուսաստանի ընտրություններին միջամտելու ծրագրերը իբր բացահայտորեն ներկայացվում են ԵԽԽՎ-ում և Եվրախորհրդարանում՝ ստանալով արևմտյան երկրների տեղեկատվական, կազմակերպչական ու ֆինանսական աջակցությունը։
ՌԴ Պետդումայի իններորդ գումարման պատգամավորների ընտրությունները նախատեսված են սեպտեմբերի 20-ին, իսկ քվեարկության գործընթացը կանցկացվի սեպտեմբերի 18-ից 20-ը։ Երկրի ԿԸՀ տվյալների համաձայն՝ արտերկրում գործելու են ավելի քան 300 ընտրատեղամասեր 152 երկրում։
Նմանատիպ հոդվածներ
Բաքուն Ռուսաստանից անհապաղ քայլեր է պահանջել. դեսպանը կանչվել է ԱԳՆ
Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Եվդոկիմովին հրավիրել են արտաքին գործերի նախարարություն։ ԱՊԱ-ի փոխանցմամբ՝ Ադրբեջան...
Էրդողանը Թրամփին փոխանցել է Անկարայի ուղերձն Իրանի հարցով
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է Իրանի և ԱՄՆ-ի միջև լարվածությունը նվազեցնելու նպատակով դիվանագիտությ...
Թրամփը մեկնաբանել է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի միջև կնքված պաշտպանական պայմանագիրը
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն իր գոհունակությունն է հայտնել Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի ու Պակիստանի միջև Հա...
Կալլասը պատրաստում է ՌԴ-ի դեմ ամենամասշտաբային պատժամիջոցները
Աշնանը ես կներկայացնեմ ՌԴ-ի դեմ պատժամիջոցների ամենամասշտաբային ցանկը պատերազմի սկզբից ի վեր: Այս մասին Die Welt թերթին...