Քաղաքականություն

Հայաստանը Վրաստանից ամենաշատ գումար ստացած երկրների տասնյակում է

Հայաստանը Վրաստանից ամենաշատ գումար ստացած երկրների տասնյակում է
Վրաստանի ազգային բանկի տվյալներով՝ 2026 թվականի հուլիսին Վրաստանից արտերկիր փոխանցվել է 39 մլն դոլար՝ 2025 թվականի նույն ամսվա 37,3 մլն դոլարի փոխարեն։ Արտերկիր կատարված փոխանցումների ծավալով առաջին…

Վրաստանի ազգային բանկի տվյալներով՝ 2026 թվականի հուլիսին Վրաստանից արտերկիր փոխանցվել է 39 մլն դոլար՝ 2025 թվականի նույն ամսվա 37,3 մլն դոլարի փոխարեն։




Արտերկիր կատարված փոխանցումների ծավալով առաջին տեղում այս տարի Ադրբեջանն է՝ 6,985 մլն դոլար։ 


Երկրորդ տեղում Թուրքիան է՝ 6,435 մլն, իսկ երրորդում՝ Ռուսաստանը՝ 3,663 մլն դոլար։



Տասնյակում են նաև Ուկրաինան՝ 2,436 մլն, 


Ուզբեկստանը՝ 2,430 մլն,


 Հունաստանը՝ 2,247 մլն,


 Ղազախստանը՝ 1,916 մլն, 


Իտալիան՝ 1,395 մլն, 


Գերմանիան՝ 1,168 մլն և Հայաստանը՝ 1,029 մլն դոլար։



Միաժամանակ, հուլիսին Վրաստան արտերկրից փոխանցվել է 350,05 մլն դոլար, ինչը նախորդ տարվա նույն ամսվա համեմատ 3,9%-ով ավելի է։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250