Քաղաքականություն

Պուտինը հանձնարարել է զբաղվել հավակնություններ չունեցող պաշտոնյաների հարցով

Պուտինը հանձնարարել է զբաղվել հավակնություններ չունեցող պաշտոնյաների հարցով
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր աշխատակազմին հանձնարարել է միջոցներ ձեռնարկել այն պաշտոնյաների նկատմամբ, որոնք անտեսում են «Կադրեր ապագայի տնտեսության համար» ծրագիրը կամ դրան ձևական են վերաբերվում։…

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր աշխատակազմին հանձնարարել է միջոցներ ձեռնարկել այն պաշտոնյաների նկատմամբ, որոնք անտեսում են «Կադրեր ապագայի տնտեսության համար» ծրագիրը կամ դրան ձևական են վերաբերվում։ Այս մասին նա հայտարարել է Ռազմավարական զարգացման և ազգային նախագծերի խորհրդի նիստում։


Ծրագիրը մշակվել է բարձրաստիճան պաշտոնյաների համար, որոնք պատասխանատու են տարածաշրջաններն ու ոլորտները կադրերով ապահովելու, ինչպես նաև տեխնոլոգիական փոփոխություններին նրանց հարմարվելու համար։


«Հարգելի գործընկերներ, սա խաղալիք չէ, հավատացեք։ Սրա մեջ իմաստ կա։ Նրանք, ովքեր մասնակցել են, ակնհայտորեն պետք է գնահատած լինեն այս աշխատանքի օգտակարությունը»,- ասել է Պուտինը։


Նա հանձնարարել է նախագահի աշխատակազմին վերլուծել ծրագրին պաշտոնյաների մասնակցության իրավիճակը։


«Հասկանում եք՝ եթե մարդը չի հաճախում, նրան հետաքրքիր չէ, նշանակում է՝ ոչնչի չի ձգտում, հավակնություններ չունի»,- պարզաբանել է ՌԴ նախագահը։


«Կադրեր ապագայի տնտեսության համար» ծրագիրը մշակվել է Պուտինի հանձնարարությամբ և մեկնարկել 2026 թվականի ամռանը։ Դրա կազմակերպման համար պատասխանատու են ՌԴ կառավարությունը, Աշխատանքի նախարարությունը, ՍբերՀամալսարանը, ՌԱՆԽիԳՍ-ը և «Ռուսաստանը՝ հնարավորությունների երկիր» կազմակերպությունը։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250