Թրամփն ու Կիմ Չեն Ընը կարող են կրկին հանդիպել այս աշնանը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է ընթացիկ աշնանը հանդիպում ունենալ Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ընի հետ՝ միջուկային ծրագրի շուրջ քննարկումները վերսկսելու նպատակով:
Ըստ The Wall Street Journal-ի հաղորդած տեղեկատվության, որը հիմնված է ամերիկացի պաշտոնյաների փոխանցած տվյալների վրա, կողմերի հանդիպումը հնարավոր է կայանա նոյեմբերին չինական Շենժեն քաղաքում, որտեղ անցկացվելու է Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովը: Այնուամենայնիվ, WSJ-ի աղբյուրները շեշտում են, որ հանդիպման անցկացման պաշտոնական նախապատրաստություն դեռևս չի մեկնարկել:
Սրանից առաջ Միացյալ Նահանգների ղեկավարը հրահանգել էր նվազեցնել ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի ամենամյա Ulchi Freedom Shield (UFS) համատեղ զորավարժությունների մասշտաբները, որոնք կազմակերպվում են ԿԺԴՀ-ի հետ հնարավոր բախումներին դիմակայելու պատրաստվածության համար:
Միացյալ Նահանգների նախագահի պնդմամբ՝ ռազմական այդ վարժանքները չափազանց ծախսատար են, իսկ «դրանց ֆինանսավորման մեծ մասը կատարում է հենց ԱՄՆ-ն»: Թրամփը նաև նշել է, որ դրանք «բոլորովին անհարկի ագրեսիվ ազդակ են հղում Հյուսիսային Կորեային»:
Թրամփի նախագահության առաջին ժամկետի ընթացքում երկու երկրների ղեկավարները հանդիպել են երեք անգամ, սակայն այդ բանակցությունները Հյուսիսային Կորեայի միջուկային ծրագրի շուրջ որևէ համաձայնագրի ստորագրմամբ չեն ավարտվել:
Նմանատիպ հոդվածներ
Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արգամ Աբրահամյանը պատվիրել է հոգևոր հովվի սպանությունը՝ վրեժխնդրության շարժառիթով
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում իրականացվող քրեական վար...
Արգամ Աբրահամյանը 2 ամսով կալանավորվեց․ ՔԿ
ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արգամ Աբրահամյանը, 2 ամսով կալանավորվել է: Այդ մասին հայտնեցին ՀՀ քննչական կ...
ԼՂ հայերի վերադարձի իրավունքի մասին խոսույթը չպետք է շարունակել․ Փաշինյան
Խաղաղությունն անշրջելի դարձնելու համար անհրաժեշտություն է «Լեռնային Ղարաբաղի հայերի վերադարձի» և «Ադրբեջանից հայ փախuտակ...
Հայկական ապրանքների սահմանափակումը խնդիր է նաև ԵԱՏՄ-ի համար. Փաշինյանը ռուսական ԶԼՄ-ներին
Հայաստանի համար այլընտրանքի ձևավորումը երկրի լեգիտիմ իրավունքն է, իսկ ԵԱՏՄ-ում հայկական արտադրանքի սահմանափակումները բաց...