Ռազմական

Պուտինը խոսել է Ռուսաստանին հասցվող հարվածների վնասից

Պուտինը խոսել է Ռուսաստանին հասցվող հարվածների վնասից
Ռազմավարական զարգացման և ազգային նախագծերի խորհրդի նիստի ընթացքում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նշել է, որ արդյունաբերության օբյեկտներին հասցված հարվածները վնասում են Ռուսաստանին, սակայն…

Ռազմավարական զարգացման և ազգային նախագծերի խորհրդի նիստի ընթացքում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նշել է, որ արդյունաբերության օբյեկտներին հասցված հարվածները վնասում են Ռուսաստանին, սակայն կրիտիկական հետևանքներ չեն առաջացնում։


Տնտեսական ցուցանիշների վրա ազդում են տարբեր գործոններ, այդ թվում՝ արտաքին ճնշումն ու ենթակառուցվածքային ու արդյունաբերական օբյեկտների դեմ իրականացվող ահաբեկչական հարձակումները, հայտարարել է երկրի ղեկավարը։ Նա ընդգծել է, որ այդ հարվածներից կրիտիկական հետևանքներ չեն եղել, չկան և չեն կարող լինել, թեև դրանց հասցրած վնասն ակնհայտ է, հասկանալի և տեսանելի։ Երկրի ղեկավարի խոսքով՝ անհրաժեշտ է ամրապնդել պետության ինքնիշխանությունը և բարձրացնել արդյունավետությունը ինչպես պաշտպանության ու անվտանգության, այնպես էլ սոցիալ-տնտեսական բնագավառներում։


Պուտինը հավելել է, որ տնտեսության դինամիկան պահպանվում է «զուսպ, բայց դրական» տիրույթում․ ՀՆԱ-ի աճը կազմում է շուրջ 1%, առաջին կիսամյակի ցուցանիշը 0,6% է, իսկ երկրորդ եռամսյակինը՝ 1,3%:


Հունիսի վերջին պետության ղեկավարը հանձնարարական էր տվել նվազագույնի հասցնել Ուկրաինայի զինված ուժերի հարձակումների հետևանքները, ինչպես նաև խոստացել էր, որ հարվածներին տրվող պատասխանները լինելու են «հայելային» և «մի քանի անգամ ավելի հզոր»։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Ռազմական բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250