Շվեյցարիան միացել է ՌԴ-ի դեմ ԵՄ պատժամիջոցների մի մասին
Շվեյցարիայի իշխանություններն ընդլայնել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցները՝ ընդունելով ԵՄ պատժամիջոցների 20-րդ փաթեթով նախատեսված մի շարք միջոցառումներ։ Այս մասին ասվում է երկրի Դաշնային խորհրդի՝ կառավարության հաղորդագրությունում։
«Օգոստոսի 19-ին Դաշնային խորհուրդը որոշում է ընդունել Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 20-րդ փաթեթից լրացուցիչ միջոցառումներ կիրառելու մասին»,- նշվում է հաղորդագրությունում։
Նոր միջոցառումներն ուժի մեջ կմտնեն օգոստոսի 20-ին և կվերաբերեն էներգետիկ, առևտրային և ֆինանսական ոլորտներին։
Մասնավորապես, էներգետիկ ոլորտում արգելքներ են սահմանվում հեղուկացված բնական գազ տեղափոխող տանկերների և սառցահատների, ինչպես նաև Ռուսաստանում ՀԲԳ տերմինալների սպասարկման նկատմամբ։ Արգելվում է նաև Ռուսաստանին տանկերների վաճառքը։ Երրորդ երկրներին տանկերների վաճառքի պայմանագրերում պետք է ներառվի դրանք Ռուսաստանին վերավաճառելն արգելող դրույթ։
Առևտրի ոլորտում Շվեյցարիան նոր համակարգ է կիրառելու՝ նախկինում սահմանված պատժամիջոցների շրջանցումը կանխելու համար։ Մասնավորապես, արգելվելու է որոշ ապրանքների արտահանումը Ղրղզստան։
Ֆինանսական ոլորտում արգելվել է ռուսական կրիպտոակտիվների փոխանակման և փոխանցման հարթակների օգտագործումը։ Շվեյցարիան նաև արգելել է մի շարք ռուսական թվային ակտիվների, այդ թվում՝ թվային ռուբլու աջակցությունը։
Նշվում է, որ դեռ մայիսի 22-ին Շվեյցարիան այս փաթեթից 115 ֆիզիկական և իրավաբանական անձանց ներառել էր իր պատժամիջոցների ցանկերում։
ԵՄ պատժամիջոցների 20-րդ փաթեթն ընդունվել է ապրիլին, իսկ վերջին՝ 21-րդ փաթեթը՝ հուլիսին։
Նմանատիպ հոդվածներ
Վերցրել ենք դատարկ թուղթ և սկսել ենք գրել նոր Սահմանադրության տեքստ. Արուսյակ Ջուլհակյան
Որևէ բան Սահմանադրության տեքստից չի հանվել, որովհետև մենք գրում ենք նոր Սահմանադրություն: Ոչ թե մենք վերցրել ենք Սահմանա...
Ուժայինները մտել են Նարեկ Կարապետյանի առանձնատուն
Այսօր վաղ առավոտյան ուժայինները մտել են Նարեկ Կարապետյանի առանձնատուն և խուզարկություններ են անցկացնում, հայտնել է «Arma...
29,743, թե՞ 29,800. որքա՞ն է Հայաստանի Հանրապետության տարածքը․ Hetq
29,800 քկմ, թե՞ 29,743 քկմ․ նորընտիր Ազգային ժողովի առաջին նստաշրջանի մեկնարկից ի վեր Հայաստանի Հանրապետության տարածքի մ...
Թուրքիայի ԱԳՆ-ն խստորեն դատապարտել է Սիրիայում ավիաբազային Իսրայելի հարվածները
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը խստորեն դատապարտել է Սիրիայի Իդլիբ նահանգում գտնվող Աբու Դուհուր ռազմական ավիա...