Լոռիում բացահայտվել է ապօրինի ջրառ․. ԲԸՏՄ-ն ձկնաբուծարանի գործունեությունը կասեցրել է
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները Լոռու մարզի Սպիտակ համայնքի Շենավան բնակավայրի վարչական տարածքում հայտնաբերել են մակերևութային ջրային ռեսուրսից ապօրինի ջրառի դեպք։
Ձկնաբուծությամբ զբաղվող քաղաքացի Մ.Դ.-ն ձկնաբուծարանի գործունեության համար անհրաժեշտ ջուրն ապահովել էր հարակից տարածքով հոսող Շենավան գետակից՝ չունենալով լիազոր մարմնի կողմից սահմանված կարգով տրամադրված ջրօգտագործման թույլտվություն։
Լոռու տարածքային բաժնի պետի որոշմամբ ձկնաբուծարանի գործունեությունը կասեցվել է, իսկ ձկնաբուծարան մտնող ջրի պլաստմասսայե խողովակաշարերը կապարակնքվել են։
Նմանատիպ հոդվածներ
Վերին Լարսում տարհանել են մաքսակետի ամբողջ անձնակազմին
Վրաց-ռուսական սահմանին գտնվող «Դարիալի» մաքսակետում՝ Վերին Լարսում, գործարկվել է տարերային աղետների վաղ նախազգուշացման ա...
Մորը հարվածել, գցել են գետնին, աղջկան՝ առևանգել․ 3 օր է լուր չկա. Հրապարակ
«Հրապարակ օրաթերթ»-ը գրում է. Երեք օր առաջ Վերին Դվին գյուղում 18-ամյա աղջիկ են առևանգել։ Աղջկա հարազատներից մեկը, ով ցա...
Որքան պետք է վճարել նոր անձնագրի և նույնականացման քարտի համար․ հայտնի են գները
Աշնանից Հայաստանում կսկսեն տրամադրել նոր կենսաչափական փաստաթղթեր։ Այս մասին հայտնել է ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծա...
Մայրության նպաստից մինչև հիփոթեքի մարում․ ինչ աջակցություն է պետությունը տալիս երեխա ունեցող ընտանիքներին
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ներկայացրել է երեխայի ծննդով պայմանավորված պետական աջակցության հիմնակա...