Սեպտեմբերի 27-ին չորս համայնքում ՏԻՄ ընտրություններ կանցկացվեն. ԿԸՀ
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը տեղեկացնում է, որ սույն թվականի սեպտեմբերի 27-ին ՏԻՄ ընտրություններ կանցկացվեն Լոռու մարզի Թումանյան և Լերմոնտովո, Արմավիրի մարզի Ֆերիկ և Կոտայքի մարզի Արզնի համայնքներում։
Համամասնական ընտրակարգով անցկացվող Լոռու մարզի Թումանյան համայնքի ՏԻՄ ընտրություններում կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակների գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը թիվ 24 ընտրատարածքային ընտրական հանձնաժողով կարող են ներկայացնել մինչև օգոստոսի 23-ը՝ ժամը 18:00-ն։
Նույն ժամկետում ընտրություններին մասնակցել ցանկացող կուսակցությունները և կուսակցությունների դաշինքները օգտահաշիվ ստանալու նպատակով կարող են էլեկտրոնային եղանակով Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնել համապատասխան դիմումները։
Մեծամասնական ընտրակարգով անցկացվող ընտրությունների դեպքում թեկնածուները գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողով կարող են ներկայացնել օգոստոսի 23-ից մինչև օգոստոսի 28-ը ներառյալ՝ մինչև ժամը 18:00-ն։
Սեպտեմբերի 27-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով՝ https://www.elections.am։
Նմանատիպ հոդվածներ
Բաքուն Ռուսաստանից անհապաղ քայլեր է պահանջել. դեսպանը կանչվել է ԱԳՆ
Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Եվդոկիմովին հրավիրել են արտաքին գործերի նախարարություն։ ԱՊԱ-ի փոխանցմամբ՝ Ադրբեջան...
Էրդողանը Թրամփին փոխանցել է Անկարայի ուղերձն Իրանի հարցով
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է Իրանի և ԱՄՆ-ի միջև լարվածությունը նվազեցնելու նպատակով դիվանագիտությ...
Թրամփը մեկնաբանել է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի միջև կնքված պաշտպանական պայմանագիրը
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն իր գոհունակությունն է հայտնել Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի ու Պակիստանի միջև Հա...
Կալլասը պատրաստում է ՌԴ-ի դեմ ամենամասշտաբային պատժամիջոցները
Աշնանը ես կներկայացնեմ ՌԴ-ի դեմ պատժամիջոցների ամենամասշտաբային ցանկը պատերազմի սկզբից ի վեր: Այս մասին Die Welt թերթին...