Պատահարներ

Նոր Հաճընում վերամբարձ կռունկի ընկնելու հետևանքով մահացածները համագյուղացիներ էին. մանրամասներ

Նոր Հաճընում վերամբարձ կռունկի ընկնելու հետևանքով մահացածները համագյուղացիներ էին. մանրամասներ
Նոր Հաճն քաղաքում օգոստոսի 18–ին, շինարարական հրապարակում տեղի ունեցած ողբերգական դեպքի հետևանքով մահացած երկու քաղաքացիները 37-ամյա Միսակ Ոպանյանն ու 41-ամյա Գարիկ Մարտիրոսյանն են, երկուսն էլ բնիկ…

Նոր Հաճն քաղաքում օգոստոսի 18–ին, շինարարական հրապարակում տեղի ունեցած ողբերգական դեպքի հետևանքով մահացած երկու քաղաքացիները 37-ամյա Միսակ Ոպանյանն ու 41-ամյա Գարիկ Մարտիրոսյանն են, երկուսն էլ բնիկ Ֆանտան գյուղից էին։ Ֆանտան գյուղի բնակիչները NEWS.am-ի հետ զրույցում պատմել են, որ Միսակ Ոպանյանն ապրում էր ծնողների հետ, իսկ Գարիկ Մարտիրոսյանը՝ մոր։ Երկուսն էլ ամուսնացած չէին։


Ավելի վաղ հայտնել էինք, որ ՝ օգոստոսի 18-ին՝ ժամը 14։44-ին, Կոտայքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Հաճըն քաղաքում շինարարական աշխատանքների իրականացման ընթացքում ավտոկռունկը պոկվել և ընկել է․ քաղաքացին մնացել է տակը։


Շինարարական հրապարակը, որտեղ ողբերգական դեպքը տեղի է ունեցել, Նոր Հաճընի նախկին պոլիկլինկան էր, որը վերանորգվում էր, վերանորոգումը իրականացնում է «ԱՇԿԱՐ» ՍՊԸ-ն։ Մահացածները 41 և 37 տարեկան էին։


Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 355-րդ հոդվածի հատկանիշներով (շինարարական, լեռնահանքային կամ այլ աշխատանքների կատարման ընթացքում աշխատանքի պաշտպանության կամ անվտանգության ապահովման կանոնները կամ պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) (2 դրվագ): 2 անձ ձերբակալվել է։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250