Բաքուն Ռուսաստանից անհապաղ քայլեր է պահանջել. դեսպանը կանչվել է ԱԳՆ
Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Եվդոկիմովին հրավիրել են արտաքին գործերի նախարարություն։
ԱՊԱ-ի փոխանցմամբ՝ Ադրբեջանի ԱԳՆ-ում կայացած հանդիպմանը ռուսական կողմին է ներկայացվել ադրբեջանական կողմի խոր անհանգստությունն ու վճռական բողոքը, որոնք պատճառահետևանքային կապ ունեն ռուսաստանյան լրատվական ու տեղեկատվական դաշտում Ադրբեջանի Հանրապետության, ադրբեջանցի ժողովրդի և երկրի ղեկավարության հասցեին վերջին շրջանում արված սադրիչ, վիրավորական ու սպառնալից հայտարարությունների հետ։
Առանձնահատուկ անդրադարձ է կատարվել 2026 թվականի օգոստոսի 13-ին «Չիստոտա պոնիմանիյա» նախագծի շրջանակում եթեր հեռարձակված հաղորդման ժամանակ Ադրբեջանի, նրա ժողովրդի և պետության ղեկավարության հասցեին արտահայտված մտքերին։
Բացի այդ, նշվել են օգոստոսի 7-ին «Սպուտնիկ» ռադիոյի եթերում հնչած աբսուրդային հայտարարությունները՝ Ադրբեջանի ղեկավարությանը «Ռուսաստանի ահաբեկիչների և ծայրահեղականների ցուցակում» ընդգրկելու մասին, ինչպես նաև օգոստոսի 9-ին Յութուբում և օգոստոսի 16-ին «Սպաս» հեռուստաընկերությամբ Ադրբեջանի ղեկավարության հասցեին վիրավորական բովանդակությամբ նյութերի ու սադրիչ արտահայտությունների տարածումը։
Շեշտվել է, որ Ադրբեջանի ներքաղաքական գործընթացներին միջամտելու հնարավորությունների քննարկումը, ինչպես նաև ադրբեջանցի ժողովրդի և Ադրբեջանի ղեկավարության հանդեպ ֆիզիկական հաշվեհարդարի կոչերն անընդունելի են։
Ընդգծվել է, որ լուրջ մտահոգություն է առաջացնում նման հռետորաբանության շարունակումն առավել կոշտ ձևով՝ չնայած նմանատիպ գործողությունները կանխելու վերաբերյալ ադրբեջանական կողմի բազմաթիվ կոչերին և տարբեր քաղաքական մակարդակներում սույն հարցի քննարկմանը։
Զրույցի ընթացքում ռուսական կողմին կրկին հասցվել են Ադրբեջանի ակնկալիքները՝ ռուսաստանյան տեղեկատվական և մեդիա տիրույթում Ադրբեջանի հասցեին սադրիչ, սպառնալից ու բռնի հռետորաբանությունը դադարեցնելու նպատակով անհապաղ և արդյունավետ քայլեր ձեռնարկելու վերաբերյալ։
Նմանատիպ հոդվածներ
Էրդողանը Թրամփին փոխանցել է Անկարայի ուղերձն Իրանի հարցով
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է Իրանի և ԱՄՆ-ի միջև լարվածությունը նվազեցնելու նպատակով դիվանագիտությ...
Թրամփը մեկնաբանել է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի միջև կնքված պաշտպանական պայմանագիրը
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն իր գոհունակությունն է հայտնել Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի ու Պակիստանի միջև Հա...
Կալլասը պատրաստում է ՌԴ-ի դեմ ամենամասշտաբային պատժամիջոցները
Աշնանը ես կներկայացնեմ ՌԴ-ի դեմ պատժամիջոցների ամենամասշտաբային ցանկը պատերազմի սկզբից ի վեր: Այս մասին Die Welt թերթին...
Նարեկ Կարապետյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել
Նարեկ Կարապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է բացակայելու արգելքը և 1 միլիարդ դրամ գրավ։ Այս մասին Auroranew...