Որքան պետք է վճարել նոր անձնագրի և նույնականացման քարտի համար․ հայտնի են գները
Աշնանից Հայաստանում կսկսեն տրամադրել նոր կենսաչափական փաստաթղթեր։ Այս մասին հայտնել է ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետի պաշտոնակատար Նելլի Դավթյանը։
Նոր համակարգը վերաբերում է ոչ միայն անձնագրերին, այլև նույնականացման քարտերին և մի շարք այլ փաստաթղթերի։
Նոր նմուշի անձնագիրը ՀՀ քաղաքացիների համար կարժենա 28 650 դրամ և կտրվի 10 տարի ժամկետով։ Նույնականացման քարտը կարժենա 2 950 դրամ և կգործի 5 տարի։
Նոր կարգավորմամբ՝ 16 տարեկանից նույնականացման քարտ ունենալը պարտադիր կլինի։ Անձնագիր ստանալու համար նույնպես անհրաժեշտ կլինի ունենալ նույնականացման քարտ։
Դավթյանի խոսքով՝ քաղաքացիները կարող են նոր փաստաթղթեր ստանալ նաև մինչև գործող փաստաթղթերի ժամկետի ավարտը։
Աշնանից հին նմուշի փաստաթղթեր այլևս չեն տպագրվի։ Այսինքն՝ անձնագիրը կամ նույնականացման քարտը կորցնելու դեպքում քաղաքացին արդեն պետք է ստանա նոր նմուշի փաստաթուղթ։
Անձնագիրը սովորական կարգով կտրամադրվի 14 օրվա ընթացքում։ Կլինի նաև արագացված տարբերակ՝ լրացուցիչ վճարի դիմաց։
Առաջին փուլում նախատեսվում է բացել 14 մասնավոր գրասենյակ, որտեղ քաղաքացիները կկարողանան ստանալ նոր փաստաթղթերը։
Նմանատիպ հոդվածներ
Վերին Լարսում տարհանել են մաքսակետի ամբողջ անձնակազմին
Վրաց-ռուսական սահմանին գտնվող «Դարիալի» մաքսակետում՝ Վերին Լարսում, գործարկվել է տարերային աղետների վաղ նախազգուշացման ա...
Մայրության նպաստից մինչև հիփոթեքի մարում․ ինչ աջակցություն է պետությունը տալիս երեխա ունեցող ընտանիքներին
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ներկայացրել է երեխայի ծննդով պայմանավորված պետական աջակցության հիմնակա...
Ռուբեն Վարդանյանի կինը՝ Վերոնիկա Զոնաբենդին արձագանքել է Փաշինյանի հայտարարությանը
Ռուբեն Վարդանյանի կինը՝ Վերոնիկա Զոնաբենդին, հայտարարությունն է տարածել, որում մասնավորապես ասվում է. «Հայաստ...
8-ամյա Մոնթեն ու Սյունեն հաղթահարել են Արարատի գագաթը
Այս տարի «4 Գագաթ» մանկապատանեկան լեռնային ակումբի երեխաներից Մոնթե Մուրադյանն ու Սյունե Քոսակյանը հաջողությ...