ԱԹՍ-ների հարձակումից հետո Մոսկվայի մարզում այրվում է լոգիստիկ ընկերության պահեստը
Մոսկվայի մարզի Կոլեդինո բնակավայրում ուկրաինական անօդաչու թռչող սարքերի գիշերային հարձակումից հետո հրդեհ է բռնկվել 3PL լոգիստիկ ընկերության պահեստում։ Այդ մասին հայտնում է Astra-ն։
Ըստ աղբյուրի՝ պահեստը գտնվում է «Կոլեդինո» արդյունաբերական պարկի տարածքում։ Ընկերության պաշտոնական կայքի համաձայն՝ այն մատուցում է պահեստավորման և լոգիստիկ ծառայություններ։
Միաժամանակ ուկրաինական մոնիթորինգային ալիքները պնդում են, թե հարձակման թիրախում է հայտնվել նաև նույն արդյունաբերական պարկում գտնվող Wildberries-ի պահեստը, որտեղ նույնպես հրդեհ է բռնկվել։
Սակայն Wildberries-ի մամուլի ծառայությունը հերքել է այդ տեղեկությունը՝ նշելով, որ ընկերության պահեստը շարունակում է աշխատել բնականոն ռեժիմով։ Նրանց տվյալներով՝ Wildberries-ի պահեստը գտնվում է 3PL-ի պահեստի դիմաց։
Նմանատիպ հոդվածներ
Զելենսկին հայտնել է` առաջիկա 48 ժամում Ռուսաստանը ուժգին հարվածներ է սկսելու
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ երկրի հետախուզական ծառայություններն ու միջազգային գործընկերները...
Ռուսաստանը Ուկրաինային հարվածել է ուրան պարունակող զինամթերքով
Ուկրաինայի անվտանգության ծառայությունը հայտարարել է, որ ռուսական զինուժը սկսել է կիրառել «Գերան-2» հարվածային անօդաչու թ...
Գիշերային հարձակում Մոսկվայի մարզի վրա․ տուժել են նավթաբազան և կրկին Wildberries-ի լոգիստիկ կենտրոններից մեկը
Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը գիշերը զանգվածային հարվածներ են հասցրել Մոսկվայի մարզին։ Հարձակման թիրախում են հայտնվ...
Լավրովը հայտարարել է՝ Ռուսաստանը կաջակցի Երևանին և Բաքվին
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը շարունակում է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունն...