Հասարակություն

Արփինե Սարգսյանն անդրադարձել է քննիչների և ոստիկանի միջև տեղի ունեցած աղմկահարույց դեպքին

Արփինե Սարգսյանն անդրադարձել է քննիչների և ոստիկանի միջև տեղի ունեցած աղմկահարույց դեպքին
Հայաստանը իրավական պետություն է, և այս երկու դեպքերը քննող միակ իրավասու մարմինը Հակակոռուպցիոն կոմիտեն պետք է լինի և անաչառ գնահատականներ տա․ այսօր ճեպազրույցում հայտարարել է ՆԳ նախարար Արփինե…

Հայաստանը իրավական պետություն է, և այս երկու դեպքերը քննող միակ իրավասու մարմինը Հակակոռուպցիոն կոմիտեն պետք է լինի և անաչառ գնահատականներ տա․ այսօր ճեպազրույցում հայտարարել է ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը՝ անդրադառնալով քննիչների և ոստիկանի միջև հանրային հնչողություն ստացած դեպքին։


«Երկու դեպքերի մասին է խոսքը։ Առաջինը առերևույթ խուլիգանության և ֆիզիկական ներգործության մասին է, որի մասնակիցների մեջ եղել են քննիչներ, ոստիկան և այլ քաղաքացիներ։ Ընդ որում, պետք է փաստեմ, որ ինքս եմ հաղորդում ներկայացրել այդ դեպքով։ Երկրորդ դրվագը վերաբերում է առաջին դեպքով անցնող ոստիկանին Քննչական կոմիտեում առերևույթ խոշտանգելու դրվագին, որի վերաբերյալ դարձյալ հաղորդում է ներկայացվել»,- նշել է ՆԳ նախարարը։ 


Անդրադառնալով միջադեպի մասնակից ոստիկանին ՝ Արփինե Սարգսյանն ընդգծել է, որ Ներքին գործերի նախարարությունը պաշտպանելու է յուրաքանչյուր ոստիկանի օրինական շահերն ու արժանապատվությունը նույն հետևողականությամբ, ինչպես պատասխանատվության է ենթարկում օրենքը խախտած յուրաքանչյուր ոստիկանի։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250