Տնտեսություն

Ռուսաստանը Թուրքիայից կստանա բենզինի առաջին ծովային խմբաքանակը

Ռուսաստանը Թուրքիայից կստանա բենզինի առաջին ծովային խմբաքանակը
Վառելիքի աճող պակասի պայմաններում Ռուսաստանն առաջին անգամ Թուրքիայից ծովային ճանապարհով բենզին կներմուծի։ S&P Global Commodities at Sea-ի տվյալներով՝ Wendrix տանկերը հաջորդ շաբաթ Ռուսաստան կհասցնի…

Վառելիքի աճող պակասի պայմաններում Ռուսաստանն առաջին անգամ Թուրքիայից ծովային ճանապարհով բենզին կներմուծի։ S&P Global Commodities at Sea-ի տվյալներով՝ Wendrix տանկերը հաջորդ շաբաթ Ռուսաստան կհասցնի շուրջ 200 հազար բարել բենզին։ Այսպիսով, Թուրքիան կդառնա Ռուսաստան վառելիքի մատակարարման նոր ուղղություն։ Մինչ այժմ ներմուծումներն իրականացվել են հիմնականում Հնդկաստանից՝ Եգիպտոսի և Մարոկկոյի միջոցով։ Վերջին մեկ ամսում Ռուսաստանի ծովային ճանապարհով բենզինի ներմուծումը գերազանցել է 1 միլիոն բարելը։


Միաժամանակ, ուկրաինական ուժերը շարունակում են հարվածներ հասցնել Ռուսաստանի էներգետիկ ենթակառուցվածքներին, ինչի հետևանքով երկրում վառելիքի արտադրությունը զգալիորեն կրճատվել է։ S&P Global Energy CERA-ի վերլուծաբանների գնահատմամբ՝ հուլիսին նավթավերամշակման ծավալը նվազել է 28%-ով՝ հասնելով օրական 3,7 միլիոն բարելի։ Օգոստոսին ռուսական նավթավերամշակման գործարանների վրա գրանցվել է 17 հարձակում՝ գրեթե նույնքան, որքան հուլիսին։


ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը օգոստոսի 19-ին հայտարարել էր, որ վառելիքի շուկայում լարվածության երկրորդ փուլն է սկսվել։ Ստեղծված իրավիճակում Մոսկվան մինչև 2027 թվականի հունվարի վերջ ամբողջությամբ արգելել է բենզինի արտահանումը։


Դիզելային վառելիքի արտահանման սահմանափակումները գործում են մինչև օգոստոսի վերջ, սակայն քննարկվում է դրանց երկարաձգման հնարավորությունը։ Ռուսական լրատվամիջոցների տվյալներով՝ կառավարությունը դիտարկում է նաև արոմատիկ ածխաջրածինների արտահանման սահմանափակումը։ Միաժամանակ հայտնի է դարձել, որ Օրենբուրգի մարզում գտնվող Օրսկի նավթավերամշակման գործարանի ամբողջական վերականգնումը կտևի մոտ վեց ամիս։


Նշենք, որ Wendrix տանկերը ներառված է Եվրամիության, Մեծ Բրիտանիայի, Ուկրաինայի և Շվեյցարիայի պատժամիջոցների ցանկերում։ Ուկրաինայի պատժամիջոցների ցանկում է նաև Թուրքիայի Մերսին նավահանգիստը՝ Ռուսաստանի հետ ենթադրյալ կապերի պատճառով։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Տնտեսություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250