Քաղաքականություն

Վրաստանի նախկին վարչապետին նոր մեղադրանք է առաջադրվել

Վրաստանի նախկին վարչապետին նոր մեղադրանք է առաջադրվել
Վրաստանի նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին, որը անցած շաբաթ հայտարարել էր «Վրացական երազանքի» թիմի կողմից իր վրա գործադրվող ճնշումների մասին, նոր մեղադրանք է առաջադրվել կոռուպցիայի գործով։ Խոսքը…

Վրաստանի նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին, որը անցած շաբաթ հայտարարել էր «Վրացական երազանքի» թիմի կողմից իր վրա գործադրվող ճնշումների մասին, նոր մեղադրանք է առաջադրվել կոռուպցիայի գործով։


Խոսքը վերաբերում է «առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալուն՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ», հաղորդում են տեղական ԶԼՄ-ները։


Ինչպես հայտարարել է Վրաստանի գլխավոր դատախազի տեղակալ Ամիրան Գուլուաշվիլին, նոր գործով ցուցմունքներ է տվել կալանքի տակ գտնվող նախկին պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրչուլաձեն։

Բացի այդ, հուլիսին, քննության հետ համագործակցելու նպատակով, դատախազություն է դիմել Վասիլ Մխեիձեն՝ Բուրչուլաձեի աներձագը, և քննությանը տրամադրել է «ամբողջական տեղեկատվություն»։


Նշվում է, որ Ղարիբաշվիլիին սպառնում է 11-ից 15 տարվա ազատազրկում։


Նա ավելի վաղ ձերբակալվել էր եկամուտների ապօրինի օրինականացման մեղադրանքով և դատապարտվել 5 տարվա ազատազրկման։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250