Քաղաքականություն

Տոկաևի կուսակցությունը հաղթել է Ղազախստանի խորհրդարանական ընտրություններում

Տոկաևի կուսակցությունը հաղթել է Ղազախստանի խորհրդարանական ընտրություններում
Ղազախստանում ավարտվել է երկրի նոր միապալատ խորհրդարանի ընտրությունների ձայների հաշվարկը։ Հինգ տոկոսանոց շեմը հաղթահարել է 5 կուսակցություն, իսկ իշխող «Ադիլեթ» կուսակցությունը ստացել է քվեարկողների…

Ղազախստանում ավարտվել է երկրի նոր միապալատ խորհրդարանի ընտրությունների ձայների հաշվարկը։ Հինգ տոկոսանոց շեմը հաղթահարել է 5 կուսակցություն, իսկ իշխող «Ադիլեթ» կուսակցությունը ստացել է քվեարկողների ճնշող մեծամասնության ձայնը։


Ընտրություններին մասնակցում էր յոթ կուսակցություն, որոնք բոլորն էլ այս կամ այն չափով աջակցում են նախագահ Կասըմ-Ժոմարտ Տոկաևի կուրսին։ Նախնական տվյալներով՝ «Ադիլեթ» կուսակցությունը հավաքել է ընտրողների ձայների 71,17%-ը։  Երկրորդ տեղում «Աուիլն» է (6,26%), երրորդում՝ Respublica-ն (5,56%)։ Խորհրդարան անցնելու համար անհրաժեշտ հինգ տոկոսանոց արգելապատնեշը հաղթահարել են նաև «Ակ ժոլ»-ը (5,21%) և Համաժողովրդական սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը (ՀՍԴԿ) (5,11%)։


Ընտրություններին մասնակցել է քվեարկության իրավունք ունեցողների 74,08%-ը։


«Ադիլեթ» կուսակցությունը հիմնադրվել է միայն 2026 թվականի մայիսին և գրանցվել հունիսին։ Դրանից անմիջապես հետո նրան է միացել երկրի ամենաազդեցիկ քաղաքական կուսակցությունը՝ «Ամանաթ»-ը, որ 1999 թվականին Նուրսուլթան Նազարբաևի կողմից ստեղծված «Օթան»  կուսակցության իրավահաջորդն է։ Մինչև 2022 թվականը Ղազախստանի առաջին նախագահը գլխավորում էր կուսակցությունը, այնուհետև նրան փոխարինեց պետության գործող ղեկավար Կասըմ-Ժոմարտ Տոկաևը։


Այժմ կուսակցության ղեկավարությունն ասում է, որ նորաստեղծ «Ադիլեթ»-ի հետ միաձուլման նպատակն է «ամբողջությամբ ազատվել Նազարբաևի քաղաքական բեռից»։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250