Արտակարգ հարաբերություններ ունենք Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի հետ. Կոբախիձե
Վրաստանն առանձնահատուկ հարաբերություններ ունի հարևան երեք երկրների՝ Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի հետ, և այդ հարաբերությունների խորացումը կարևոր դեր ունի երկրի կապակցվածության ու տարանցիկ գործառույթի զարգացման համար։
Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։ Վարչապետն այս մասին խոսել է «Imedi LIVE» հաղորդման եթերում։
Կոբախիձեն նշել է, որ Վրաստանում կապակցվածության զարգացման ուղղությամբ խոշոր ենթակառուցվածքային ծրագրեր են իրականացվում։
«Մեր ծրագրի համաձայն՝ մինչև 2031 թվականը գործնականում բոլոր արագընթաց ավտոմայրուղիներն արդեն կառուցված կլինեն՝ բացառությամբ մեկ կոնկրետ հատվածի։ Բացի դրանից՝ ակտիվորեն շարունակվում են երկաթուղու արդիականացումն ու դրա կարողությունների հզորացումը։ Մենք կառուցում ենք Անակլիայի նավահանգիստը, և այստեղ ևս աշխատանքներն ակտիվորեն ընթանում են։ Զարգանում է նաև օդանավակայանների ենթակառուցվածքը․ խոսքը մեր երկրում գործող երեք միջազգային օդանավակայանների մասին է»,- ասել է Կոբախիձեն։
Վրաստանի վարչապետի խոսքով՝ ենթակառուցվածքներում իրականացվող լայնածավալ ներդրումները կնպաստեն երկրի տարանցիկ գործառույթի հետագա զարգացմանը։
«Սրանք ենթակառուցվածքներում իրականացվող շատ մեծածավալ ներդրումներ են, և այս ամենը կնպաստի մեր երկրի տարանցիկ գործառույթի առավել զարգացմանը։ Դրա հետ միասին խորացնում ենք մեր հարաբերությունները համապատասխան երկրների՝ մեր տարածաշրջանի և հարևան երկրների հետ։ Մենք արտակարգ հարաբերություններ ունենք մեր երեք հարևան երկրների՝ Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի հետ, և այս ամենն առանցքային դեր ունի հենց կապակցվածության ու տարանցիկ գործառույթի տեսանկյունից»,- հայտարարել է Կոբախիձեն։
Նմանատիպ հոդվածներ
Մեր նախընտրական խոստումը կատարում ենք այնտեղ, որտեղ Ուժեղ Հայաստանը հաղթել է. Նարեկ Կարապետյան
«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը հայտարարել է, որ կուսակցությունը մեկնարկում է բնակարանայի...
Իրանը սպառնում է Իսրայելին՝ իր ենթակառուցվածքների վրա հարձակման դեպքում
Իրանը հայտարարել է, որ իր ենթակառուցվածքների վրա ցանկացած հարձակում անպատասխան չի մնա, և պատասխան հարվածներ կհասցվեն Իսր...
Ստացել եմ ծանուցում, որ սեպտեմբերի 1-ից այլևս դադարելու եմ դասավանդել ԵՊՀ-ում. Ռուբեն Մելիքյան
Իրավապաշտպան, փաստաբան, Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը տեղեկցնում է՝ ԵՊՀ ռեկտորի պաշտոնը զբաղեցնող անձի ստորագ...
Ընտրությունների արդյունքում առերեսվել ենք մի շարք խնդիրների. Փաշինյանը՝ Խաչատուրյանին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ հանդիպմանը հայտարարել է, որ խորհրդարանական ընտրո...