Իրանը սպառնում է Իսրայելին՝ իր ենթակառուցվածքների վրա հարձակման դեպքում
Իրանը հայտարարել է, որ իր ենթակառուցվածքների վրա ցանկացած հարձակում անպատասխան չի մնա, և պատասխան հարվածներ կհասցվեն Իսրայելին։ Այդ մասին հայտարարել է Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Մոհամմադ-Բաղեր Զոլղադրը, հաղորդում է IRNA-ն։
«Ենթակառուցվածքների վրա հարձակումները կարժանանան պատասխան հարվածի, և սիոնիստական ռեժիմը չի կարող խուսափել մեր մարտիկների պատասխանից»,– ասել է նա։
Ավելի վաղ Իրանի իշխանությունները նախազգուշացրել էին, որ ԱՄՆ-ի կողմից հարձակումների շարունակման դեպքում կընդլայնեն տարածաշրջանում ամերիկյան ռազմական օբյեկտների դեմ իրականացվող հարվածների աշխարհագրությունը։
Հուլիսի 8-ին ԱՄՆ զինված ուժերի Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հայտարարել էր, որ սկսել է հարվածներ հասցնել Իրանի տարածքին՝ ի պատասխան Հորմուզի նեղուցում տեղի ունեցած նավթատար նավերի գնդակոծությունների։
Ի պատասխան՝ Իրանի զինված ուժերը հարվածներ են հասցրել Կատարի, Քուվեյթի, Բահրեյնի և Հորդանանի տարածքում գտնվող օբյեկտներին, սակայն Իսրայելի ուղղությամբ հարվածների մասին այդ ժամանակ տեղեկություններ չէին հաղորդվել։
The New York Times-ի տեղեկություններով՝ ներկայում Կատարը միջնորդական բանակցություններ է վարում Վաշինգտոնի և Թեհրանի միջև՝ նոր սրացում թույլ չտալու նպատակով։
Նմանատիպ հոդվածներ
Ընտրությունների արդյունքում առերեսվել ենք մի շարք խնդիրների. Փաշինյանը՝ Խաչատուրյանին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ հանդիպմանը հայտարարել է, որ խորհրդարանական ընտրո...
Ստացել եմ ծանուցում, որ սեպտեմբերի 1-ից այլևս դադարելու եմ դասավանդել ԵՊՀ-ում. Ռուբեն Մելիքյան
Իրավապաշտպան, փաստաբան, Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը տեղեկցնում է՝ ԵՊՀ ռեկտորի պաշտոնը զբաղեցնող անձի ստորագրությա...
Հայաստանում վարորդական իրավունքի հարցաշարը կփոխվի. Տեսական քննության արդյունքները ուժի մեջ կլինեն 2 տարի
ՀՀ–ում վարորդական իրավունքի տեսական քննության դրական արդյունքները մեկ տարվա փոխարեն կպահպանվեն 2 տարի, որպեսզի քաղաքացին...
Բերման են ենթարկել Արեգնազ Մանուկյանին. Մանուկ Սուքիասյան
Րոպեներ առաջ բերման են ենթարկել «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանին։ Ենթադրաբար՝ ձերբակալ...