Մեր նախընտրական խոստումը կատարում ենք այնտեղ, որտեղ Ուժեղ Հայաստանը հաղթել է. Նարեկ Կարապետյան
«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը հայտարարել է, որ կուսակցությունը մեկնարկում է բնակարանային նոր ծրագիր Լոռու մարզի այն համայնքներում, որտեղ, իր խոսքով, ստացել են ընտրողների մեծամասնության աջակցությունը։
Նրա խոսքով՝ ծրագիրը կգործի Ստեփանավանի, Գյուլագարակի և Տաշիրի տարածաշրջաններում։ Այդ համայնքներում յուրաքանչյուր ընտանիք, որտեղ կծնվի հինգերորդ երեխան, նվեր կստանա բնակարան՝ ձևակերպված մոր անունով։
«Հայաստանում ընտրություններից առաջ մենք խոսք էինք տվել, որ այն ընտանիքները, որտեղ կծնվի հինգերորդ երեխան, բնակարան պետք է ստանան։ Այսօր մեկնարկում ենք այդ ծրագիրը այն տարածաշրջաններում, որտեղ մարդիկ մեզ վստահել են»,- նշել է Կարապետյանը։
Նմանատիպ հոդվածներ
Իրանը սպառնում է Իսրայելին՝ իր ենթակառուցվածքների վրա հարձակման դեպքում
Իրանը հայտարարել է, որ իր ենթակառուցվածքների վրա ցանկացած հարձակում անպատասխան չի մնա, և պատասխան հարվածներ կհասցվեն Իսր...
Ընտրությունների արդյունքում առերեսվել ենք մի շարք խնդիրների. Փաշինյանը՝ Խաչատուրյանին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ հանդիպմանը հայտարարել է, որ խորհրդարանական ընտրո...
Ստացել եմ ծանուցում, որ սեպտեմբերի 1-ից այլևս դադարելու եմ դասավանդել ԵՊՀ-ում. Ռուբեն Մելիքյան
Իրավապաշտպան, փաստաբան, Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը տեղեկցնում է՝ ԵՊՀ ռեկտորի պաշտոնը զբաղեցնող անձի ստորագ...
Հայաստանում վարորդական իրավունքի հարցաշարը կփոխվի. Տեսական քննության արդյունքները ուժի մեջ կլինեն 2 տարի
ՀՀ–ում վարորդական իրավունքի տեսական քննության դրական արդյունքները մեկ տարվա փոխարեն կպահպանվեն 2 տարի, որպեսզի քաղաքացին...